10:02 - Ես քաղաքական նման գործընթացի չեմ ցանկանում մասնակցել.բոլորին հանում են, անվանում հանցագործներ.«168 ժամ»         17:40 - Սերժի կոշիկները հագովդ չեն՝ ոտքերդ սեղմում են, էդ կոշիկներով երկար ճանապարհ չես գնա      17:15 - Կինը մասնատել է հարևանին ու երթուղային տաքսիով մաս-մաս տեղափոխել տարբեր վայրեր    

30 հուն 2016 15:20

Թուրքիայի հետ հարաբերությունները ոչ թե հնարավոր է, այլ պետք է վերականգնել. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները ոչ թե հնարավոր է, այլ պետք է վերականգնել. այս մասին հայտնել է Vesti.ru-ն: «Մենք բոլորս լսեցինք՝ ինչ դրույթներ հնչեցին երեկ Ռուսաստանի նախագահից՝ կապված այն քայլերի հետ, որոնք ձեռնարկել է թուրքական կողմը մեր երկրների միջև հարաբերությունների կարգավորման համար: Այն ողբերգությունից հետո, որ տեղի ունեցավ ռուսական ինքնաթիռի հետ, որը Թուրքիան խփել էր առանց որևէ հիմքի, մենք հնչեցրինք մեր դիրքորոշումը՝ հարաբերությունների զարգացում հնարավոր է, մենք թուրք ժողովրդին դիտարկում ենք որպես բարեկամի»,- ասել է նա:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր