«Աստղիկ» բժշկական կենտրոնից նետված տղամարդու ինքնասպանության պատճառը. Նա հիվանդասենյակում կնոջ հետ է եղել          Ուղղաթիռը ղեկավարում էր փորձառու սպան, պայթյունի պահին 2 ուղևորները բարձրությունից ընկել են. ողջ մնացածները պատմում են Ադրբեջանում կործանված ուղղաթիռի մասին       Էս ի՞նչ է կատարվում, Ստալի՞ն ես դառել, Նիկո՛լ, ով ես դու արա, չես մարսելու այս ապօրինի կալանավորումներն ու դավադրությունները    

04 նոյ 2017 17:35

Արցախում հակատանկային նռնակի պայթյունից վիրավորված զինծառայողներից մեկին վիրահատում են

Արցախում հակատանկային նռնակի պայթյունից վիրավորված զինծառայողներից մեկին վիրահատում ենԱրցախում հակատանկային նռնակի պայթյունի հետեւանքով այսօր՝ նոյեմբերի 4-ին, վիրավորված զինծառայողները տեղափոխվել են Ստեփանակերտի հոսպիտալ:
NEWS.am-ը գրում է, որ հոսպիտալից հայտնեցին, որ զինծառայողներից մեկին այժմ վիրահատում են: Այլ տեղեկություններ հրաժարվեցին հայտնել:
Ավելի վաղ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 2017թ. նոյեմբերի 4-ին ժամը 12:10-ի սահմաններում ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հակատանկային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 20-ամյա Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը, իսկ զինծառայողներ Գևորգ Վլադիսլավի Հյուսնունցը և Սերգեյ Սևադայի Ալումյանը ստացել են տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր