20:19 - Ոչ օրենք կա, ոչ օրինականություն, էնքան ասելիք ունեմ. Ռոբերտ Քոչարյան. Տեսանյութ         20:00 - Սպանված զինվորների մայրերը ներեցին Աշոտին. ցմահ դատապարտյալը բացում է փակագծերը. Տեսանյութ      18:00 - Տեսանյութ. Այսօր Երուսաղեմում ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Իսրայելը կորոշեն Իրանի դեմ պատերազմի ճակատագիրը    

06 նոյ 2017 11:15

Ընտրությունների արդյունքները Լոռու մարզում

 

Նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով, Լոռու մարզի Օձուն համայնքում առաջադրված երեք թեկնածուներից գյուղապետ է ընտրվել գործող գյուղապետ Արսեն Տիտանյանը՝ ով ստացել է 6226 ընտրողներից 1885-ի ձայները: Նրա մրցակից, անկուսակցական, «Գրուրա» արտադրական կոոպերատիվի ղեկավար Բարսեղ Այվազյանը ստացել է 1 852 ձայն, իսկ երրորդ թեկնածուն՝ ինքնաառաջադրված Դոնար Հախինյանը ստացել է 64 քվե: Վերջինս հայտարարել է, որ իր քարոզարշավին խոչընդոտել են: Ի դեմ, Դոնար Հախինյանն, նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Լոռու մարզում համայնքապետի միակ կին թեկնածուն է:

Նույն մարզի Ախթալա համայնքում երեք թեկնածուներից հաղթանակ է տարել Ախթալայի նախկին քաղաքապետ, ինքնաառաջադրված անկուսակցական Սուրեն Թամազյանը: Նա ստացել է 5 345 ընտրողներից 1550-ի կողմ ձայները: Իսկ ահա Ախթալայի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Հայկազ Խաչիկյանը, ով նախկին բոլոր ընտրություններում հաղթել էր իր մրցակիցներին, այս անգամ ստացել է 1374 քվե, Երրորդ թեկնածուն՝ Ճոճկան համայնքի նախկին ղեկավար, ՀՀԿ-ական Արկադի Թամազյանն էր, ով ստացել է 287 ձայն:

Լոռու մարզի Ալավերդի քաղաքում 6 914 ձայներով ընտրվել է  միակ թեկնածուն՝ ՀՀԿ-ից առաջադրված, Լոռու մարզպետարանի կանանց եւ երեխաների իրավունքների բաժնի պետ Սասուն Խեչումյանը: Ալավերդիում ընտրողների թիվը կազմում է 19 412:

Նույն մարզի Ստեփանավան համայնքում 5 028 քվեով վերընտրվել է համայնքի գործող ղեկավար, ՀՀԿ-ից առաջադրված Միքայել Ղարաքեշիշյանը: Նա միակ թեկնածուն էր եւ ստացել է 15 162 ընտրողներից միայն 5 028-ի կողմ ձայները:

Մարզի Տաշիր համայնքում 4 484 ձայներով ընտրվել է միակ թեկնածուն՝ Էդգար Արշակյանը:

Լոռու մարզի Մեծավան համայնքում առաջադրված երեք թեկնածուներից հաղթանակ է տարել Սերյոժա Վարդանյանը, ով ստացել է 5 181 ընտրողներից 1072-ի ձայները:

Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում գյուղապետ է ընտրվել Մհեր գեւորգյանը, ով ստացել է 6731 ընտրողներից 2 675-ի կողմ ձայները: Նրա մրցակից Խաչիկ Վարդանյանն ստացել է 1420 ձայն:

Մարզի Շնող համայնքում հաղթանակ է տարել Դավիթ Ղումաշյանը, ով ստացել է 3 161 ընտրողներից 1558-ի ձայները: Նրա մրցակից Լեւոն Հոբոսյանն ստացել է 748 քվե:

Լոռու մարզի Սարչապետ, Լոռի բերդ եւ Մարգահովիտ համայնքներում եւս ՏԻՄ ընտրություններ են կայացել, որտեղ միակ թեկնածուները ընտրվել են:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր