17:00 - Կունենք կարճատեւ շոգեր՝+37․․․+38 աստիճանի         16:35 - Պետական կառույցները մեզնից գնում չեն անում, խոշոր խաղացողներ են մտել շուկա. գուցե դադարեցնենք մեր հայկական դիմակների արտադրությունը      16:15 - Սահմանին կրակոցների թիվն ավելացել է. ՊԲ    

30 հուն 2016 16:50

Արսեն Բեգլարյանը տեղափոխվեց «Ալաշկերտ»

Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» շարունակում է համալրել թիմի կազմը:
Ինչպես տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը, այսօր մեկամյա պայմանագիր է կնքվել դարպասապահ Արսեն Բեգլարյանի, կիսապաշտպան Սամվել Մելքոնյանի եւ ուկրաինացի Մարատ Դաուդովի հետ: Առաջին երկուսը մինչ այդ հանդես էին գալիս «Միկայում», իսկ 27-ամյա Դաուդովը խաղացել է Ուկրաինայի 2-րդ լիգայի «Գիռնիկ Կրիվոյ Ռոգ» թիմում:
Այդպիսով, «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը այսուհետ խաղերից առաջ հայտնվելու է լուրջ խնդրի առաջ, քանի որ պետք է կողմնորոշվի դարպասապահների հարցում: Թիմի հիմնական դարպասապահը փորձառու Գեւորգ Կասպարովը, իսկ նրա մրցակիցը դարձավ Հայաստանի հավաքականի ներկայիս դարպասապահը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր