25-ամյա երիտասարդն առևանգել է 24-ամյա աղջկան, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել          Հայասատանն ունի՞ տարածքային պահանջներ.ՀՀ պետական զինանշանի վրա Արարատ սարն է, որի նկատմամբ հայերը հավակնություններ ունեն       Ադրբեջանցիների՝ Արցախի որոշ գյուղեր մտնելու, բնակիչների՝ սեփական ուժերով նրանց հակազդելու լուրերը սուտ են. ԱՀ ԱԱԾ    

06 նոյ 2017 17:05

Ֆուտբոլային խաղից հետո ծեծի են ենթարկել գլխավոր մրցավարին

Ֆուտբոլային խաղից հետո ծեծի են ենթարկել գլխավոր մրցավարին
Տավուշի մարզում, նոյեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 15։30-ի սահմաններում Իջևան քաղաքում գործող «Արմար» ֆուտբոլային մարզադաշտում տեղի ունեցած «Նիկար-02» և «Գեղաշեն-02» թիմերի ֆուտբոլային խաղի ավարտից հետո ծեծի է ենթարկվել խաղը սպասարկող գլխավոր մրցավար, Արթիկ քաղաքի բնակիչ, 28-ամյա Դավիթ Մկրտչյանը։
Վերջինս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավար է, և երբ խաղն ավարտվել է, նրան են մոտեցել Արտակ, Արամ և Արմեն Խաչատրյանները, ովքեր վիճաբանել են գլխավոր մրցավարի հետ և հարվածներ հասցրել վերջինիս, ինչի հետևանքով նրան պատճառվել է մարմնական վնասվածքներ։
Արմեն Խաչատրյանը «Նիկար-02» թիմի ղեկավարն է։ Փաստի առթիվ Ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել Դ. Մկրտչյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Ա. Ա. Ա. Խաչատրյաններին հայտնաբերելու ուղղությամբ։






Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր