Տեղի ունեցավ «Սուրմալուի» ողբերգությունը, 2-րդ պլան մղվեց Բերձորի և Աղավնոյի հանձնումը...դեռ «Սուրմալուի» վերքը բաց, իսկ մեզ ահաբեկում են մետրոյում ռումբ տեղադրելու մասին տեղեկատվությամբ..          Շինարարները սպառնում են քանդել գաղութի պատերը, եթե իրենց աշխատավարձը չտան       Ռուսաստանը թույլ չի տա Հայաստանին ինքնասպանություն գործել.Երևանի քիթը ուրիշ ոչ ոք չի սրբի    

06 նոյ 2017 17:35

Հայաստանում աշխատող մայրերը կկարողանան դայակ վարձել պետության հաշվին

 Հայաստանում աշխատող մայրերը կկարողանան դայակ վարձել պետության հաշվին
Հայաստանում քննարկվում է աշխատող մայրերին պետության հաշվին դայակի ծառայություններ տրամադրելու, ինչպես նաև աշխատանքի էլեկտրոնային բորսա ստեղծելու հնարավորությունը։ Այս մասին այսօր տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը խորհրդարանական հանձնաժողովներում 2018 թ.–ի պետբյուջեի նախագծի լսումների ժամանակ.գրում է Wnews.am կայքը:
Նրա խոսքով, 2018 թ.–ին կառավարությունը նախատեսում է իրականացնել երեք նոր ծրագիր, որոնք ուղղված են սոցիալական–ժողովրդագրական խնդիրների լուծմանը։
«Մենք նախատեսում ենք հնարավորություն ընձեռել երիտասարդ մայրիկներին համատեղել աշխատանքն ու մինչև 3 տարեկան երեխայի խնամքը, երբ մայրիկը կարող է գտնվել դեկրետային արձակուրդում օրինական հիմունքներով։ Մասնավորապես, մենք առաջարկում ենք երիտասարդ մայրիկին աշխատանքի ժամանակ տրամադրել դայակ, որի ծառայությունների դիմաց կվճարի պետությունը», – ասաց Ասատրյանը։
Նախարարը միաժամանակ չնշեց դայակի տրամադրման պայմաններն ու նրա ծառայությունների դիմաց վճարի չափը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր