Էրդողանի հայտարարության բովանդակությունն է՝ Անկարան Երևանի հետ խնդիրները լուծված կհամարի, եթե ՀՀ-ն գործի ըստ Բաքվի շահերի          Հայաստանից դրական ազդակներ եկան, Թուրքիան կհամակարգի Ադրբեջանի հետ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը       Իրանը մտադիր է հրթիռներ տեղակայել արաբական երեք երկրներում՝ Իսրայելին հակազդելու համար    

06 նոյ 2017 17:50

Անձնագրային եւ վիզաների վարչության կողմից մատուցվող ծառայություններ, որոնց համար պետական տուրք չի գանձվում

 
 Անձնագրային եւ վիզաների վարչության կողմից մատուցվող ծառայություններ, որոնց համար պետական տուրք չի գանձվում
Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է, թե որոնք են անձնագրային եւ վիզաների վարչության
կողմից մատուցվող ծառայություններ, որոնց համար պետական տուրք չի գանձվում․
1) հանրային ծառայությունների համարանիշ տրամադրելիս
2) 16 տարին չլրացած երեխաներին, իչպես նաև փախստական ճանաչված անձանց հաշվառելիս
3) 16 տարին չլրացած երեխայի հաշվառման հասցեի վերաբերյալ տեղեկանք տրամադրելիս
4) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների պահանջով հաշվառման հասցեի վերաբերյալ տեղեկանք տրամադրելիս
5) անձնագրային տվյալների վերաբերյալ տեղեկանք տրամադրելիս
6) հին նմուշի անձնագիրը 16 տարեկանը լրանալուց հետո 1-ին անգամ տրամադրելիս
7) հին նմուշի անձնագիրը աղքատության ընտանեկան նպաստ ստացող ընտանիքի անդամին տրամադրելիս
8) նույնականացման քարտը աղքատության ընտանեկան նպաստ ստացող ընտանիքի անդամին տրամադրելիս
9) նույնականացման քարտն առաջին անգամ տրամադրելիս, եթե 16 տարին լրանալուց հետո անձը չի ստացել ՀՀ քաղաքացու անձնագիր
10)հաշվառման հասցեի վերաբերյալ տեղեկանք տրամադրելիս, երբ
ա) դիմողը միայնակ կենսաթոշակառու է
բ) դիմողը առաջին և երկրորդ խմբի հաշմանդամ է.
գ) դիմողը ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվող անձ է
11) քաղաքացիության վերաբերյալ տեղեկանք տրամադրելիս
12) ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ տեղեկանք տրամադրելիս
13) փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ տրամադրելիս,
14) <Պետական տուրքի մասին> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված դեպքերում օտարերկրյա քաղաքացիների կացության կարգավիճակը հավաստող փաստաթուղթ, ինչպես նաև ՀՀ մուտքի արտոնագիր տրամադրելիս»:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր