10:36 - Էսքան դարդուցավի մեջ Արսեն Թորոսյանն ուզում է պոլիկլինիկաների կուրացիան իր ձեռքը վերցնել․«Հրապարակ»         10:17 - Վարչապետի մեսիջները՝ հանրությանը․իրենք էլ են զգում, որ անհնար է դարձել վերահսկել վարակի տարածումը.«Փաստ»      10:00 - Եվրոպացիներն են վերցրել հայկական շուկան ու տնօրինում.«Ժողովուրդ»    

06 նոյ 2017 19:50

Քրեական գործեր` պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և կեղծիք կատարելու դեպքերի վերաբերյալ

 Քրեական գործեր` պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և կեղծիք կատարելու դեպքերի վերաբերյալ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են քննվում պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի վերաբերյալ:
Այսպես, Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալի պաշտպանը դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ ուսումնասիրել է նշված գործի նյութերում առկա` համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների մասին ստորագրված արձանագրությունները և պարզել, որ նախորդ նիստի ժամանակ ստորագրություններն առկա չեն եղել, մինչդեռ վերջին դատական նիստի ժամանակ դրանք առկա են եղել արձանագրություններում:

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու վերը նշված դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու ենթադրյալ հանցագործությունների հատկանիշներով Հատուկ քննչական ծառայությունում մեկ այլ քրեական գործ է հարուցվել Ա. Պողոսյանի հաղորդման հիման վրա: Վերջինս հայտնել է, որ թմրամիջոց ապօրինի պահելու կասկածանքով 10.11.2016թ.-ին բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Գավառի բաժին, որտեղ կատարված անձնական խուզարկությամբ թմրամիջոց չի հայտնաբերվել: Այն հայտնաբերվել է իր բնակության հասցեում գտնվող ավտոտնակից, սակայն ոստիկաններն արձանագրություն են կազմել այն մասին, որ թմրանյութը հայտնաբերվել է անձնական խուզարկությամբ:

Այսպիսով, ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերը նշված դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով:

Կատարվում է նախաքննություն:





Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր