17:00 - Բեռլինում հույսը դրել են մարմնի հոտի ուժի վրա, չօգտագործել դեզադորանտներ. ուժեղ ու տհաճ հոտը կօգնի, որ մարդիկ ստիպված դիմակ կրեն         16:39 - COVID-19-ի նկատմամբ ինունիտետը կարող է զարգանալ նույնիսկ թեստի բացասական արդյունքներով մարդկանց մոտ      16:19 - Վաղ առավոտից խուզարկություն է իրականացվում «Հարսնաքար» հյուրանոցում, կատարել են առգրավում    

07 նոյ 2017 16:00

Ինչպիսի հայրեր են Կենդանակերպի տարբեր նշանների ներկայացուցիչները

 
Եթե հղի եք կամ պարզապես ցանկանում եք հասկանալ, թե ինչպիսի հայր կլինի ձեր ընտրյալը, կարող եք դիմել աստղերին: Եվ այսպես՝ ինչպիսի հայր կլինի նա՝ կախված Կենդանակերպի նշանից:
Խոյ (մարտի 20-ից ապրիլի 19-ը)
Խոյ հայրերն ուժեղ են եւ հավակնոտ, երբեմն՝ չափազանց: Նրանք կարող են չափազանց համառ լինել, քանի Խոյը կրակի նշան է: Բայց վստահ եղեք, որ նման հոր հետ ձեր երեխաները հաջողակ եւ անկախ առաջնորդներ կդառնան:
Ցուլ (ապրիլի 20-ից մայիսի 20-ը)
Ցուլ հայրերը գերհուսալի են, քանի որ նրանք նվիրված են եւ հավատարիմ ավանդույթներին: Ցանկացած իրավիճակում կարող եք հույս դնել Ցուլ տղմարդու վրա: Նա խիստ է, բայց նաեւ քնքուշ եւ գիտակից: Եթե հաճախ վիճում է, ապա միայն վստահ լինելու համար, որ դուք մեկ թիմում եք:
Երկվորյակ (մայիսի 21-ից հունիսի 20-ը)
Երկվորյակ տղամարդի, որպես կանոն, «զվարճալի» ծնողներ են, այդ պատճառով մի ակնկալեք, որ նրանք երեխայի դաստիարակության հարցում կհետեւեն կանոնների: Երկվորյակ հայրերը շատախոս են, իմպուլսիվ, եւ երբեմն շփոթության կմատնվեք, թե ընտանիքում ով է հայրը, ով՝ երեխան: Այս հայրերը սիրում են հեքիաթներ հորինել, ինչպես նաեւ բացահայտել աշխարհը:
Խեցգետին (հունիսի 21-ից հուլիսի 22-ը)
Խեցգետին հայրերը դաստիարակության հարցում դասական մոտեցումների կողմնակից են, անհրաժեշտ են համարում ակտիվ մասնակցություն ունենալ իրենց երեխաների կյանքում: Խեցգետինների թերություններից կարելի է համարել նահանջելու ունակությունն ու մռայլությունը:
Առյուծ (հուլիսի 23-ից օգոստոսի 22-ը)
Առյուծ հայրերը հպարտ առաջնորդներ են իրենց ընտանիքներում, բայց սովորաբար շատ քիչ ուշադրություն են հատկացնում երեխաներին: Սակայն Առյուծ հայրերն ուզում են, որպեսզի բոլորն իմանան, թե որքան զարմանալի են իր երեխաները:
Կույս (օգոստոսի 24-ից սեպտեմբերի 22-ը)
Կույսերը սիրում են ամեն ինչում կարգուկանոնի հետեւել, նրանք նվիրված ծնողներ են: Այդ պատճառով հոգ տարեք, որպեսզի ձեր ամուսինն իր մասին հոգ տանելու ժամանակ նույնպես ունենա: Կույսերը կարող են մահու չափ մտահոգվել, ուշադրություն դարձնել մանրուքներին, քանի որ ցանկանում են լավագույնը լինել իրենց երեխաների համար:
Կշեռք (սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 22-ը)
Կշեռք հայրերը նվիրված են եւ ներողամիտ, բայց նրանք հանգստություն են սիրում: Այս հայրերը կարող են չափազանց շատ հոգ տանել արտաքինի մասին, այդ պատճառով երեխաները ստիպված կլինեն նվաճել իրենց սեփական կարծիքն ունենալու իրավունքը: Ժամանակ առ ժամանակ սա կարող է վերաճել վերահսկողության, այդ պատճառով հետեւեք, որ ձեր երեխան կարողանա գոնե երբեմն ինքնուրույն ընտրել իր հագուստը:
Կարիճ (հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 21-ը)
Կարիճ հայրերն ամեն ինչում հավասարակշռություն են սիրում եւ գնահատում են ընտանիքի համար նախատեսված ժամանակը: Նրանք, որպես կանոն, քաջ պաշտպաններ են, որոնք ժամանակին կբռնեն երեխային՝ թույլ չտալով, որ նա ընկնի: Նրանք կարող են ամեն ինչ սրտին շատ մոտ ընդունել, այդ պատճառով եթե ինչ-որ մեկը նրանց երեխայի հետ վեճի է բռնվել, պետք է զգուշանա:
Աղեղնավոր (նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 21-ը)
Աղեղնավոր հայրերն ուրախ եւ արկածախնդիր են, որոնք ապրում են կյանքի յուրաքանչյուր րոպեն եւ սիրում են արկածներ: Սակայն երեխաները հաճախ կարող են չընդունել նրանց հեղինակությունը, այլ նրանց ընկեր համարել: Համոզվեք, որ ձեր Աղեղնավորը գիտի, թե երբ պետք է ծնող լինել, երբ՝ ընկեր:
Այծեղջյուր (դեկտեմբերի 22-ից հունվարի 19-ը)
Այծեղջյուր հայրերը սիրում են ծրագրեր կազմել, որոնց պետք է հետեւել ընտանիքի բոլոր անդամները: Աշխատասեր եւ հաջողակ երեխաներ դաստիարակելուն ձգտող Այծեղջյուրներն օրինակ են ծառայում եւ երբեք չեն բարձրացնում ձայնը՝ իրավիճակը պարզաբանելու համար: Սակայն Այծեղջյուրները կարող են ամեն ինչի չափազանց լուրջ վերաբերվել, այդ պատճառով համոզվեք, որ ձեր սիրելին երեխաներին թույլ է տալիս երեխա լինել:
Ջրհոս (հունվարի 20-ից փետրվարի 18-ը)
Ջրհոս հայրերը բաց են, ստեղծագործ եւ հեռանկարային: Նրանք իրենց երեխաներին սովորեցնում են՝ ինչպես փրկել մոլորակը, սակայն կարող են վերանալ էմոցիոնալ ապրումներից՝ իրենց զգացմունքները գաղտնի պահելու համար: Համոզվեք, որ ձեր Ջրհոս զուգընկերը երեխաներին թույլ է տալիս խորը զգացմունքներ ապրել եւ ամեն ինչ կարգին կլինի:
Ձկներ (փետրվարի 19-ից մարտի 20-ը)
Ձկներն իրենց երեխաներին կոչ են անում երազել: Նրանք հանգիստ ու զգայուն են իրենց երեխաների պահանջմունքների հանդեպ: Ժամանակ առ ժամանակ նրանք կարող են ծուլանալ եւ անտեսել կարգապահությունը, բայց պատճառն այն է, որ Ձկները չափազանց շատ են սթրեսի ենթարկվում:
 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր