21:40 - Ամենաուժեղ անհատներն ըստ Կենդանակերպի նշանի         21:20 - Յոթ նշան, որ դու չափից շատ գեղեցիկ ես նրա համար      21:00 - Խորհուրդներ՝ պարանոցի շրջանի ցավերից ազատվելու համար    

07 նոյ 2017 17:50

Իրականում ինչ պատճառով Կարեն Կարապետյանը չի խոսում նախարար Արծվիկ Մինասյանի հետ

 Իրականում ինչ պատճառով Կարեն Կարապետյանը չի խոսում նախարար Արծվիկ Մինասյանի հետ
«Հայկական Ժամանակի» լավատեղյակ աղբյուրներն այդ թերթի խմբագրությանը հայտնել են, որ Վարչապետը չի խոսում իր դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանի հետ: Նյութի տողատակը կարդալով՝ մնացած դաշնակցականները պիտի հասկանան, որ խնդիրը հենց կոնկրետ Արծվիկի մեջ է, և, որ իրեն «հանձնելու» դեպքում, սաղ տոշնի ա լինելու: Հետաքրքրական է այն փաստը, որ հեղինակն ամեն ինչ բավականին ճիշտ է ներկայացրել՝ մեկ թեզի բացառությամբ. նյութում նշվում է, որ խռովության պատճառը Դիլիջանի պարկի տնօրենի պաշտոնն էր, մինչդեռ իրականում, խնդիրը նրանում է, որ Արծվիկը, ոչ միայն հայտարարել է, որ Խոսրովը հրդեհել են, այլ նաև նյութեր է փոխանցել դատախազություն:
Ու էլի զարմանում եմ Կարապետյանի փիառշիկներին պրիմիտիվության վրա: Ասենք ձեզ ռեալ թվո՞ւմ ա, որ, հարյուր քանի տարեկան աղանդ հիշեցնող կուսակցության մեջ, Արծվիկ Մինասյանը կարար ինքնագլուխ տենց բան անե՞ր, ու ընկերներն իրեն տենց հեշտ փուռը կտա՞ն:

Արթուր Դանիելյան.ֆեյսբուք:





loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր