17:25 - Հասանովն իր՝ սահմանից փախնելու մասին.հայկական բանակում չկա զենք, որով հնարավոր է ինձ հարվածել 35 կմ հեռավորության վրա         17:05 - Լիլի Մորտոն սիրելիի հետ պատրաստվում է մեկնել հանգստի      17:00 - Քննչական կոմիտեի պարզաբանումը    

08 նոյ 2017 14:30

Վթար «Վանաձոր Քիմպրոմ»-ում. տեխնիկական ջուրը հոսում է փողոց

 Վթար «Վանաձոր Քիմպրոմ»-ում. տեխնիկական ջուրը հոսում է փողոց
«Վանաձոր Քիմպրոմ» ընկերության տարածքում այսօր՝ նոյեմբերի 8-ի առավոտյան հերթական վթարն է տեղի ունեցել: NEWS.am-ը գրում է, որ վթարը տեղի է ունեցել ջրի մեծ խողովակի վրա, ինչի արդյունքում ժամեր շարունակ քիմգործարանից ջրի արտահոսք է եղել:
Դեպքի վայր են ժամանել Լոռու մարզային փրկարարական ջոկատը` վարչության պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ, ովքեր այցելել են նաեւ գործարանի տարածք ու համապատասան մարդկանց հանձնարարել վերացնել վթարը: Վարչության պետի փոխանցմամբ` թափված ջուրն իր մեջ վտանգավոր նյութեր չի պարունակում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր