12:05 - Անանուն զանգ է ստացել, որ երեխան մահացել է. Հ. Խաչատրյանը տեղեկատվություն չունի իր երեխայի գտնվելու վայրի մասին         11:44 - Այսօրվա պատժամիջոցները միայն սկիզբն են.ԱՄՆ-ն այլեւս չի հանդուրժելու Թուրքիայի գործողությունը Սիրիայում      11:23 - Գերհզոր արագությամբ ավելանում էդավաճան լակոտների գլխաքանակը. Մի մտեք տաճարը ու մի շփոթեք այն ախոռի հետ    

09 նոյ 2017 14:44

Որ խալերն են համարվում վտանգավոր և ինչպես ժամանակին հայտնաբերել դրանք

Որ խալերն են համարվում վտանգավոր և ինչպես ժամանակին հայտնաբերել դրանքԳեղեցիկ փոքրիկ խալերը, որոնք գրավչություն են հաղորդում մարդուն, կարող են շատ վտանգավոր լինել, ուստի հետագայում առողջական խնդիրներից խուսափելու համար հարկավոր է հստակ իմանալ, թե որոնք են վտանգավոր ախտանշանները:
Առաջին խալերը մարդու մարմնի վրա ի հայտ են գալիս մանուկ հասակում և հետագայում դրանց թիվն ավելանում է, սակայն ամենից շատ խալեր են ի հայտ գալիս 17-25 տարեկանում, ինչից հետո դրանց քանակության մեջ միայն աննշան փոփոխություններ են լինում:
Ինչ է խալը
Խալը հարթ կամ ուռուցիկ մաշկային նորագոյացություն է, որն ունի կանոնավոր կլորավուն ձև: Կախված մելանինից՝ խալի գույնը կարող է տարբեր լինել՝ կաթնագույնից մինչև մուգ շագանակագույն:
Մեծ մասամբ դրանք անվնաս բարորակ ուռուցքներ են, սակայն օրգանիզմի ներքին պաթոլոգիաների կամ արտաքին անբարենպաստ գործոնների ազդեցության հետևանքով դրանք կարող են դառնալ չարորակ: Ընդ որում՝ նման փոփոխությունները սովորաբար աննկատ չեն անցնում:
Որ խալերն են համարվում վտանգավոր
Գոյություն ունեն ախտանշաններ, որոնք կօգնեն ինքնուրույն ախտորոշել խալի վիճակը: Պարզապես հարկավոր է իմանալ, թե որ գործոններին է հարկավոր ուշադրություն դարձնել և որ դեպքում է պետք դիմել մաշկաբանին:
•                      Անկանոն ձև. խալը մտովի 4 մասի բաժանելու դեպքում դրա յուրաքանչյուր հատվածը պետք է նման լինի մյուսներին: Եթե խալը չունի կատարյալ շրջանի ձև կամ մի մասը մյուսներից մեծ է, ապա հարկավոր է շտապ բուժզննում անցնել:
•                      Նորագոյացության եզրերը պետք է հարթ ու կանոնավոր լինեն. ցանկացած անհարթություն կամ աճ խոսում է ախտաբանության մասին:
•                      Գունավորում. սովորաբար խալերը լինում են շագանակագույնի տարբեր երանգների, իսկ երբեմն էլ սև կամ անգամ կապտավուն: Եթե դրանց գույնը հավասար է, ապա անհանգստանալու կարիք չկա: Խալը վտանգավոր կլինի, եթե ունենա խայտաբղետ գունավորում, կարմիր կամ սև կետեր:
•                      Չափը.  այս դեպքում որքան մանր են խալերն, այնքան անվնաս են, սակայն երբեմն մանր խալերի կուտակումը կարող է ավելի վտանգավոր լինել, քան մի քանի խոշոր խալերը:
•                      Դինամիկա. առհասարակ խալը չպետք է փոփոխությունների ենթարկվի: Երեխաների մոտ այն կարող է մարմնի աճի հետ մեկտեղ մի փոքր մեծանալ, սակայն մյուս բոլոր դեպքերում խալի չափի կամ ձև փոփոխությունները խոսում են պաթոլոգիական գործընթացների մասին: Ընդ որում՝ վտանգավոր է ինչպես խալի աճը, այնպես էլ ճաքերը, արյունահոսությունը կամ դրա շուրջը եղած մաշկի ուժեղ քորն ու թեփոտվածությունը:
Հարկ է նշել, որ չնայած մազերի աճը խալի վրա շատ տգեղ է դիտվում, այնուամենայնիվ դա կարելի է դրական նշան համարել, քանի որ նման խալերը շատ ավելի հազվադեպ են վերափոխվում:
Ինչը կարող է դառնալ խալի ախտաբանական փոփոխության պատճառ 
•                      Խալի վերափոխման հիմնական ու ամենատարածված պատճառը համարվում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը: Ընդ որում՝ այդ ճառագայթները շատ ավելի վտանգավոր են կապուտաչյա և բաց գույնի մազեր ու մաշկ ունեցող մարդկանց համար, քանի որ նրանց մաշկն ավելի շուտ է արևային այրվածք ստանում և հաճախ են տեղի ունենում անդառնալի փոփոխություններ:
•                      Լուրջ ռիսկային գործոն կարող են լինել նաև հղիությամբ պայմանավորված հորմոնալ փոփոխությունները: Եթե հղիության ընթացքում խալերը փոխում են իրենց ձևը կան գույնը, ապա հարկավոր է անպայման խորհրդակցել մաշկաբանի հետ:
•                      Շատ կարևոր է նաև ժառանգական գործոնը: Եթե հարազատների շրջանում կան մարդիկ, որոնց մոտ մելանոմա է ախտորոշվել, ապա մարդը նույնպես ռիսկային խմբում է:
•                      Խալերի մեծ քանակությունը (60-65 հատ) առհասարակ որևէ վատ բանի մասին չի վկայում, սակայն այս դեպքում բնականաբար ավելի մեծ է հավանականությունը, որ դրանցից որևէ մեկը կվերածվի չարորակի:
•                      Մարմնի անհարմար հատվածներում գտնվող նորագոյացությունների հաճախակի վնասվածքները կարող են ոչ միայն դառնալ դրանց վերափոխման պատճառ, այլև նպաստել մաշկի վարակմանը, ինչը նույնպես շատ վտանգավոր է: Եթե խալը գտնվում է այնպիսի հատվածում, որ անընդհատ տրորվում է հագուստով, ապա հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ:
Խալերի հեռացումը 
Եթե խալն անհանգստացնում է կամ խանգարում, ապա բուժման լավագույն միջոցն այն հեռացնելն է: Խալերից կարելի է ազատվել վիրահատության (սա համարվում է լավագույն միջոցը) միջոցով կամ լազերային դեստրուկցիայի կամ ռադիոալիքային կոագուլյացիայի մեթոդով: Վիրահատությունից հետո շատ կարևոր է խալի հյուսվածքները հյուսվածքաբանական հետազոտության ուղարկելը, քանի որ դա թույլ կտա որոշել վտանգի աստիճանը:
Շատ կարևոր է նաև վերքը ճիշտ խնամելը: Առաջին հերթին հարկավոր է ուշադիր լինել առաջացած կոշտ թաղանթի նկատմամբ և ձեռք չտալ, մինչև այն ինքնուրույն անջատվի մաշկից: Այնուհետև անհրաժեշտ է նուրբ վարդագույն մաշկը խնամել և թույլ չտալ, որ այն ենթարկվի արևի ճառագայթների և մեխանիկական վնասվածքների ազդեցությանը: Երբ սպիի գույնը հավասարվի մաշկի գույնին, կարելի է համարել, որ այն լիովին ապաքինված է: 
Հարկ է հիշել, որ չարորակ նորագոյացությունները ժամանակին ախտորոշելու դեպքում հիվանդի լիարժեք բուժման հավանակությունը 95% է: Սա է պատճառը, որ հարկավոր է շատ ուշադիր լինել մարմնի վրա եղած խալերի նկատմամբ:
 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր