Բաքվում դեռևս 1920թ. «ադրբեջանցիներ» չկային․էթնիկ ադրբեջանցիների ինքնանվանումը փոփոխվել է 5 անգամ          Թե որ երկրի ղեկավարը կարող է վերջ տալ Ուկրաինայում հակամարտությանը       Ի՞նչ գործողություններ պետք է ձեռնարկվեն, որպեսզի Ադրբեջանը կատարի իր պարտավորությունները որպես ԵԽ անդամ. Շվեդիայի ներկայացուցիչ    

09 նոյ 2017 16:20

Սերժ Սարգսյանը 15 օրենք է ստորագրել, այդ թվում՝ «Հավաքների ազատության մասին» օրենքի փոփոխությունները

 Սերժ Սարգսյանը 15 օրենք է ստորագրել, այդ թվում՝ «Հավաքների ազատության մասին» օրենքի փոփոխությունները
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն՝ այսօր՝ նոյեմբերի 9-ին, մի շարք օրենքներ է ստորագրել:
Ստորագրվել են, մասնավորապես, ԱԺ-ի կողմից ընդունված հետևյալ օրենքները.
- «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին,
- «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին,
- «Քրեական դատավարության մասնակիցների պաշտպանության մասին 2006 թվականի նոյեմբերի 28-ի համաձայնագիրը` պաշտպանության միջոցների իրականացման հետ կապված ծախսերի փոխհատուցման հարցերով իրագործելու վերաբերյալ» արձանագրությունը վավերացնելու մասին,
- «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
- «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
- «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին,
- «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին,
- «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին,
- «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
- «Քաղաքական ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
- «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին,
- «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
- «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
- «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
- «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքները:



Մեկնաբանություններ