22:28 - Հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել, կան վիրավորներ ․ ՊՆ խոսնակ         17:10 - Ինչո՞ւ է կորոնավիրուսը տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ ընթանում      16:32 - Առաջիկա օրերին՝ անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում    

09 նոյ 2017 19:05

Ճապոնացի գիտնականները խորհուրդ են տալիս տանը կիտրոնի ծառ աճեցնել. Ահա թե ինչու

 Ճապոնացի գիտնականները խորհուրդ են տալիս տանը կիտրոնի ծառ աճեցնել. Ահա թե ինչու
Ճապոնացի գիտնականները պարզել են, որ սենյակում աճող կիտրոնը հանգստացնում է նյարդային համակարգը, թարմացնում, բարձրացնում է աշխատունակությունը, լավացնում տեսողությունը, իսկ դրա տերևների արտադրած նյութերը՝ ֆիտոնցիդները, ոչնչացնում են ախտածին բակտերիաները: 
Կիտրոնի ծառը կարելի է գնել միայն մասնագիտացված խանութներից: Բույսի արմատները պետք է անպայման ծածկված լինեն ծաղկամանի խորքերում, հակառակ դեպքում այն կչորանա:
Կիտրոնի ծառը խնամք է պահանջում:
Այն պետք է ամեն օր ջրել, հետևել, որ վնասակար միջատներ չհայտնվեն և այլն: Իսկ տերևները փոշուց մաքրելուց հետո տանը հաճելիորեն տարածվում է կիտրոնի թարմացնող բույրը:
Ծառը պտուղ է տալիս աճեցնելուց 9 ամիս հետո: Սակայն պատկերացրեք, թե ինչպիսի հաճույք է, երբ ծառի ճյուղերին հայտնվում են բուրավետ, վառ դեղին պտուղները:
Զգուշացում: Բրոնխիալ ասթմայով հիվանդներին և սուր ալերգիայով տառապողներին բժիշկները խորհուրդ չեն տալիս տանը կիտրոնի ծառ աճեցնել:





Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր