Բաքվում դեռևս 1920թ. «ադրբեջանցիներ» չկային․էթնիկ ադրբեջանցիների ինքնանվանումը փոփոխվել է 5 անգամ          Թե որ երկրի ղեկավարը կարող է վերջ տալ Ուկրաինայում հակամարտությանը       Ի՞նչ գործողություններ պետք է ձեռնարկվեն, որպեսզի Ադրբեջանը կատարի իր պարտավորությունները որպես ԵԽ անդամ. Շվեդիայի ներկայացուցիչ    

11 նոյ 2017 17:35

Հնարքներ, որոնք տղամարդիկ օգտագործում են կանանց մոլորեցնելու համար

 Հնարքներ, որոնք տղամարդիկ օգտագործում են կանանց մոլորեցնելու համար
Թյուր է այն կարծիքը, որ միայն կանայք են օգտվում տարբեր հնարքներից հակառակ սեռին մանիպուլացնելու համար: Տղամարդիկ նույնպես հաճախ օգտագործում են տարբեր հնարքներ հակառակ սեռի հետ հարաբերություններում տարբեր իրավիճակներից շահեկան դուս գալու համար:
Վեճերի ժամանակ, երբ տղամարդիկ չեն ունենում իրենց ճշմարտությունը ապացուցող հակափաստարկներ, նրանք սովորաբար փախչում են խոսակցությունից: Փոխարենը կանայք միշտ հակված են ամեն ինչ մինչև վերջ պարզաբանելու և համառություն են դրսևորում: Արդյունքում տղամարդը կնոջը մեղադրում է տեսարաններ սարքելու մեջ և հաղթող է դուրս գալիս իրավիճակից:
Կնոջ զգացմունքները մանիպուլացնելու համար տղամարդիկ շատ հաճախ օգտագործում են հետևյալ արտահայտությունը` «Բայց դու այն դուրս չեկար, ինչ ես սպասում էի»: Քանի որ կանանց մոտ ուրիշների աչքում լավը երևալու ցանկությունը սովորաբար ավելի ուժեղ է լինում, նրանք տղամարդու կողմից նման արտահայտություն լսելիս իրենց կորցնում են և միանգամից ընկրկում:
Գոյություն ունեն մի շարք այլ հնարքներ, բայց բոլորի դեպքում տրամաբանությունը նույնն է` խաղալ իգական սեռի ներկայացուցչի մեղքի, պարտքի զգացողության, ինչպես նաև ավելի լավը լինելու ցանկության հետ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր