21:20 - Յոթ նշան, որ դու չափից շատ գեղեցիկ ես նրա համար         21:00 - Խորհուրդներ՝ պարանոցի շրջանի ցավերից ազատվելու համար      20:55 - Մարդը կարող է եղանակի մեջ փոփոխություններ մտցնել. Լևոն Բաբայան    

11 նոյ 2017 19:00

Քաղաքական ապոկալիպսիս... կամ «Քարդաշյան & Co»․ Սեյրան Օհանյանի կնոջ նոր գրառումը

Քաղաքական ապոկալիպսիս... կամ «Քարդաշյան & Co»․ Սեյրան Օհանյանի կնոջ նոր գրառումը
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, Ֆեյսբուքի իր էջում նոր գրառում է արել․
«Իմ ֆեյսբուքյան գրառումը, հիրավի, դարձավ «հեղափոխական»:
Լիրիկական, բայց ժամանակակից քաղաքական շեշտադրումներ պարունակող նյութը դարձավ հիթ՝ բուռն քաղաքական քննարկումների, հումորային մեկնաբանությունների, ծիծաղաշարժ համեմատությունների, երբեմն նաև քաղաքական զավեշտական դիալոգների:
Գրառումը դարձավ յուրօրինակ «հայելի», որտեղ ոմանք իրենց գտան՝ 
Ես գնահատականներ էի հնչեցրել մի դասալիքի մասին, որը մասնակցել էր տեղեկատվական դաշտում իմ դեմ սանձազերծված անբարո արշավին: Եվ վստահ եմ, որ անկախ նրանից՝ ով ում նմանեցրեց, հոգու խորքում բոլորը մերժեցին նկարագրվող գործչի տեսակը: Այն, որ պետք է բացառել քաղաքական արենայում ժամանակին զինվորական ոստիկանության կողմից իրենց տան բազկաթոռի ետևից հայտնաբերված բանսարկու դասալիքի մուտքը, բոլորը կհամաձայնեն:
Բայց ո՜ վ զարմանք, պարզվեց, որ հայ քրիստոնյա հասարակության մեջ «քարդաշյան» գործչի կերպարը «պաշտպանող» մարդիկ էլ կան... ու փառք Աստծո, ընդամենը երեքը, ինչպես ասում են՝ «նմանը զնմանին...»:
Առաջինը մի ամբողջ ժամ, այդպես էլ «չհիշելով»՝ ինչի մասին է խոսքը, մեկնաբանում էր ոչ թե երևույթը, այլ ում կինը իրեն ինչպես պիտի պահի՝ բացահայտ շեշտադրելով իմ անձը...
Երկրորդը պնդում էր, որ պետք է անհապաղ բանտարկել ինձ... կամ «ռազբիրյատի» (բառը վերցված է սույն անձի բառապաշարից) կանչել:
Երրորդը, շրջանցելով պարսավելի երևույթը, որի մասին բարձրաձայնվել էր, երկար ճառերով «բացատրում» էր ինձ իմ իրավունքներն ու պարտականությունները: Գտնում էր (որքան հասկացա), որ հայ տղամարդը պետք է ոչ թե սպորտային կեցվածք ունենա, այլ գովելի է փորը...
Այսպիսով, ձևավորվել է «Քարդաշյան & Co» սահմանափակ պատասխանատվությամբ դաշինք կամ «քարդաշյան + 3», որի թիրախը շարունակելու եմ մնալ ես:
Արհամարհելով դաշինքի «սազանդարներին»՝ հոգեպես հանգիստ և վստահ եմ, որ իրեն հարգող և ընդհանրապես արժանապատվություն ունեցող որևէ քաղաքական, զինվորական, հասարակական, լրատվական գործիչ չի ենթարկվի նման նվաստ, հայ ընտանիքի և կնոջ պատիվը, արժանապատվությունը թիրախավորող քաղաքական «սազանդարիզացիայի»...
Խաղաղություն ու սեր մաղթելով մեր ժողովրդին՝ ուզում եմ խոսքս ավարտել 5-րդ դարի պատմիչ Եղիշեի խոսքերով.
«ԱՇԽԱՐՀԻ ԲՈԼՈՐ ՉԱՐԻՔՆԵՐԻ ՀԻՄՔՈՒՄ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ Է»»:


loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր