Մացոն մի օր արդարադատություն իրականացրեց, բողոքում եք՝ սովոր չեք. դուք չէիք, «Հանրապետական անասուններ», ում տարիներ առաջ հոշոտում էիք          Հայաստանում կալանավորվել է խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի ղեկավարը. ռուսական մամուլի անդրադարձը       Ձերբակալվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետը և երեք օպերլիազորներ    

13 նոյ 2017 14:42

Վիգեն Սարգսյանի տարկետման հիմքերը ինձ չեն տրամադրվել. դրանք ոչնչացված են. Փաշինյան

 

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի տարկետման հիմքերը չեն տրամադրվել. դրանք ոչնչացված են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:

«Նոյեմբերի 1-ին տեղեկացրել էի, որ ՀՀ Զինվորական կոմիսարին գրություն էի ուղակել, պահանջելով ինձ տրամադրել այն փաստաթղթերը, որոնց հիման վրա 1993 թվականին զորակոչիկ Վիգեն Սարգսյանը ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում է ստացել։

Այսօր ծանոթացա զինկոմի պատասխանին։ Իմ պահանջած փաստաթղթերը կցված չեն փաթեթին, որովհետեւ, ինչպես զինկոմն է գրում ինձ ուղղված գրության մեջ, այդ փաստաթղթերը ոչնչացվել են։

Հիշեցնեմ, որ հարցումն ուղարկել էի այն բանից հետո, երբ հրապարակային կասկածներ էին հնչել, որ 1993 թվականին Վիգեն Սարգսյանը ապօրինի կերպով զորակոչից խուսափել է»,- մասնավորապես գրել է Փաշինյանը։



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր