22:00 - Օրվա խորհուրդ. Հունվարի 17         21:30 - Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը 4 ժամ տևեց․ ի՞նչ են քննարկել      21:10 - «Սուրբ Աստվածամայր»-ի մեկնաբանությունը երեկ տեղի ունեցած՝ երեխայի մահվան դեպքի հետ կապված    

13 նոյ 2017 17:05

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 5 տարեկան երեխա է մահացել

 «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 5 տարեկան երեխա է մահացել
Araratnews.am-ը գրում է. Երեկ՝ նոյեմբերի 12-ին, մանկամահացության դեպք է գրանցվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: Մեզ հայտնի դարձավ, որ մահացած երեխան Վեդի քաղաքից էր:
Երեխայի մահվան դեպքը հաստատեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Դավիթ Դալլաքյանը: Վերջինս ասաց, որ երեխան ունեցել է առողջական լուրջ խնդիրներ եւ իրենց մոտ է տեղափոխվել շատ ծանր վիճակում: «Ունեցել է հորմոնալ խնդիրներ, որի համար մշտապես դեղեր է ստացել եւ ստանալու էր մինչեւ իր կյանքի վերջը եւ շատ ծանր վիճակում տարվել է Վեդիի հիվանդանոց: Երբ այնտեղից ցանկացել են տեղափոխել մեզ մոտ, ճանապարհին արդեն իսկ սրտի կանգ է գրանցվել, հետ են վերադարձել Վեդիի հիվանդանոց, այնտեղ երեխան ինկուբացվել է, հետո Երեւանից ռեանիմատոլոգների բրիգադը գնացել է, բերել երեխային: Առաջին իսկ րոպեից նա տերմինալ վիճակում է եղել եւ մի քանի օր այստեղ մնալուց հետո մահացել է»,- ասաց Դալլաքյանը, հավելելով, որ հույս միշտ էլ կա, սակայն նրա դեպքում այն շատ քիչ է եղել: «Ամեն ինչ արվել է այդ երեխայի համար, ինչ անհրաժեշտ է, բայց, ցավոք սրտի, հնարավոր չի եղել նրան փրկել»,- ասաց բժշկական կենտրոնի փոխտնօրենը:
Մահացած երեխան 5 տարեկան էր:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր