16:04 - Թրամփին դեռևս հունվարին էին գզուշացրել, որ համավարակը կարող է սպառնալ միլիոնավոր ամերիկացիների. The New York Times         15:40 - Տեսանյութ.Ես չհասկացա, թե ինչի քաղաքապետն այդպես վրդովվեց,գնաց մի հատ էլ կաբինետից շարունակեց՝ տականքություն եւ այլն      15:17 - Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը    

13 նոյ 2017 19:20

Ակբա բանկի մասնաճյուղի նախկին կառավարիչը հաճախորդներից խարդախությամբ գումար է հափշտակել. ՔԿ-ն հետախուզում է հայտարարել

 Ակբա բանկի մասնաճյուղի նախկին կառավարիչը հաճախորդներից խարդախությամբ գումար է հափշտակել. ՔԿ-ն հետախուզում է հայտարարել
 
Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են «Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի Արագածոտն մասնաճյուղի հաճախորդներից խարդախությամբ գումար հափշտակելու և յուրացնելու դեպքի մի շարք հանգամանքներ. մասնաճյուղի նախկին կառավարչի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Երկու քաղաքացուց տարբեր ժամանակահատվածում ահազանգեր են ստացվել առ այն, որ վերջիններս հանդիսանում են «Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի Արագածոտն մասնաճյուղի հաճախորդներ և իրենցից գումար է հափշտակվել:
Նախնական տվյալներով պարզվել է, որ մի դեպքում քաղաքացին ունեցել է ավանդ, իսկ մյուս դեպքում` սպառողական վարկ։ Քննությամբ պարզվել է, որ ավանդ ունեցող քաղաքացու անվամբ նույն բանկում բացվել է վարկային գիծ և խարդախությամբ հափշտակվել ավանդի ամբողջ գումարը՝ քաղաքացուն պատճառելով առանձնապես խոշոր չափի նյութական վնաս: Մյուս դեպքում՝ Արագածոտնի մարզի բնակիչն ստացականով ենթադրյալ հանցագործություն կատարած անձին առձեռն տվել է գումար՝ սպառողական վարկի մարում կատարելու նպատակով, սակայն վարկը մարվել է մասամբ, իսկ գումարի զգալի մասը յուրացվել է՝ պատճառելով խոշոր չափի նյութական վնաս:
Երկու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով կատարված քննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հափշտակությունները կատարվել են նույն անձի կողմից և երկու քրեական գործերը միացվել են մեկ վարույթում: Պարզվել է ենթադրյալ հանցագործության մեխանիզմը, քաղաքացիներին պատճառված վնասի չափը:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ որոշում է կայացվել՝ «Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի Արագածոտն մասնաճյուղի նախկին կառավարչին ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր