17:02 - Տեսանյութ. Նիկոլի երազած ձևերով ասֆալտին փռեցին         16:30 - Լարիսա Մինասյանը երեկ բավական կոշտ խոսակցություն է ունեցել վարչապետի հետ. Նարեկ Մալյանն ազատ արձակվեց      16:17 - ՍԴ-ի թիրախավորումն սկսվեց հորս գործը ՍԴ ուղարկվելուց հետո    

15 նոյ 2017 12:45

Այնքան աշխատանք եք արել, որ հեղեղել ենք մարդկանց սոցիալական ապահովության գործիքներով.Փաշինյանը հեգնեց Կառավարությանը

 

2018թ.-ի պետական բյուջեով կենսաթոշակները, նպաստները, նվազազգույն աշխատավարձը չի ավելանում, բայց 437 տոկոսով ավելանալու է պետական աշխատողներին տրվող պարգեւավճարներն ու հավելավճարները: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, խորհրդարանում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով հիմնական զեկուցող ֆինանսների նախարար Վարդան Արամյանին:

«Սոցիալական, առողջապահական, կրթության ծախսերը նվազում են, արտաքին պարտքն աճում է: Սրան զուգահեռ գներն են աճում եւ 2018թ.-ը լինելու է ամենամեծ գնաճով տարին վերջին տարիների համեմատ, մոտավորապես 10 տոկոս աճ ենք ունենալու՝ 2014թ.-ից սկսած: Սա նշանակում է՝ աղքատներն ավելի են աղքատանում, մարդիկ էլ 10 տոկոսով ավելի վատ են ապրելու: Մինչդեռ բյուջեով կա հոդված, որով պետական աշխատողների պարգեւավճարներն ավելացել են 2.5 մլրդ դրամով»,- ասաց Փաշինյանը:

Վարդան Արամյանը պատգամավորի հարցը ձեւակերպեց հետեւյալ կերպ՝ արդյոք կարողանում ենք լուծել սոցիալական խնդիրներ 2018թ.-ի բյուջեի նախագծով:

«Բյուջեն մեկ տարով չի ծրագրվում, դու պետք է 4-5 տարվա տեսլական ունենաս: Նվազագույն թոշակը 2013թ.-ին եղել է 30 հազար դրամ, 2017-ին՝ 41 հազար դրամ է, բավարա՞ր է դա, իհարկե ոչ: Նվազագույն աշխատավարձը 2012թ.-ին եղել է 32 հազար 500 դրամ, իսկ այսօր այն 55 հազար դրամ է: Պետք է պայմաններ ստեղծենք, որ մարդն այդ իրավիճակից դուրս գա, օրինակ, գյուղական համայնքներում փորձում ենք մարդուն օգնել գյուղատնտեսական արտադրանքի համար վարկ վերցնել արտոնյալ պայմաններով, որ արտադրանք ունենա, իրացնի»,- ասաց Վարդան Արամյանը:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց ավելի վաղ բարձրացրած խնդիրը. սահմանամերձ համայնքներում արտադրական ձեռնարկությամբ զբաղվողներին բանկերը վարկ են տալիս ավելի բարձր տոկոսադրույքներով՝ պատճառաբանելով, թե ռիսկային գոտում են գտնվում:

«Ձեր ասածով ստացվում է, որ նախորդ տարիներին այնքան աշխատանք եք արել, որ հեղեղել ենք մարդկանց սոցիալական ապահովության գործիքներով, որ հիմա պիտի թողնենք, մի քիչ հետ գա, փաստն այն է, որ չի հաջողվում աղքատության շեմը իջեցնել, 1-2 տոկոսն էլ վիճվարչության պետին, աշխատողներին Կառավարությունը համոզում է, որ մի ստորակետ այս կամ այն կողմ դնի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր