17:00 - Կունենք կարճատեւ շոգեր՝+37․․․+38 աստիճանի         16:35 - Պետական կառույցները մեզնից գնում չեն անում, խոշոր խաղացողներ են մտել շուկա. գուցե դադարեցնենք մեր հայկական դիմակների արտադրությունը      16:15 - Սահմանին կրակոցների թիվն ավելացել է. ՊԲ    

15 նոյ 2017 13:45

Դանակահարություն անչափահասների միջեւ

 

Նոյեմբերի 14-ին, ժամը 15.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի եւ մեջքի շրջանի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 16-ամյա Դ. Մ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Դ. Մ.-ն նշված վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 14.30-ին, Երեւանի Մազմանյան փողոցի թիվ 5 շենքի բակում, 15-ամյա Ն. Դ.-ի կողմից դանակահարվելու հետեւանքով:

Ժամը 19.30-ին Ն. Դ.-ն ներկայացել է բաժին եւ կատարվածի վերաբերյալ տվել բացատրություն:

Կատարվում է հետաքննություն:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր