ՏեսանյութԿոլումբիայում ցլերի մրցավազքի ժամանակ տրիբունան փլուզվել է. կա 5 զոհ          Հասանովը հայտարարել է, որ Ադրբեջանի բանակի բանակի թվաքանակը մեծացվում է ՝ ավելացվում է «կոմանդոսների» ստորաբաժանում       Ընկերներ ընտրելիս կարեւոր է մարդու հոտը. իսրայելցի գիտնականներ    

15 նոյ 2017 15:30

«Ձեզ թվում է վախենո՞ւմ ենք, հարգանք ենք պահանջում».Արայիկ Խանդոյանը` դատավորին

«Ձեզ թվում է վախենո՞ւմ ենք, հարգանք ենք պահանջում».Արայիկ Խանդոյանը` դատավորինԱվան և Նոր Նորք վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողների գործից անջատված երրորդ վարույթով գործը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ:  Գործով անցնում է 10 ամբաստանյալ՝ Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Մխիթար Ավետիսյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Սմբատ Բարսեղյանը, Արեգ Կյուրեղյանը, Էդվարդ Գրիգորյանը, Սեդրակ Նազարյանը: Դատարանում կրկին լեզվակռիվ տեղի ունեցավ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի և ամբաստանյալ Արայիկ Խանդոյանի միջև:
Երբ դատախազն ասաց, որ առարկում է ՊՊԾ գնդի երեք գործերը մեկ վարույթում քննելու միջնորդությանը, Արայիկ Խանդոյանը տեղից արձագանքեց. «Բնավորություն է»: Դատախազը դատարանին խնդրեց դատական սանկցիա կիրառել ամբաստանյալի նկատմամբ, իսկ նախագահող դատավորը նախազգուշացում հայտարարեց:
«Խանդոյա՛ն, նախազգուշացում եմ հայտարարում դատական նիստի կարգը խանգարելու համար: Ես ծով համբերություն ունեմ, բայց իմ համբերությունը, խնդրում եմ, չչարաշահեք: Պարո՛ն Ղարագյոզյան, ես հորդորում եմ՝ Ձեր պաշտպանյալին կարգի հրավիրեք, որպեսզի դատարանը ծայրահեղ քայլերի չդիմի իր իրավասության սահմաններում»,-ասաց Մակյանը: Մակյանն ասաց, որ վերջին անգամ է զգուշացնում, որ եթե տեղից բացականչություններ լինեն առանց իր թույլտվության, բարձրախոսները կհավաքի. «Բարձրախոսները կկարգադրեմ հավաքել, չեմ արել, բայց կանեմ, աշխատեք խնդիր չլինի, որպեսզի փորձենք լսել իրար, ոչ թե մեկը խոսի, մյուսն ընդմիջի»: Արայիկ Խանդոյանը կրկին տեղից արձագանքեց. «Ձեզ թվում է վախենո՞ւմ ենք, հարգանք ենք պահանջում»:
Դատավորը նկատեց, որ ինքը հարգալից վերաբերմունք է դրսևորում յուրաքանչյուրի նկատմամբ. «Գոնե դա պիտի զգաք»: 
Նշենք, որ Խանդոյանի պաշտպանը նախորդ նիստին բացարկի միջնորդություն էր ներկայացրել Պետրոս Պետրոսյանին: Խանդոյանը բազմիցս պնդել է, որ դատախազը հայհոյել է իրեն, պաշտպանն էլ միջնորդությունը հիմնավորում էր նրանով, որ դատախազը կողմնակալ վերաբերմունք ունի Խանդոյանի դեմ: Միջնորդությունը մերժվել էր:
Այսօրվա նիստին ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը նշեց, որ իրենք չեն ուզում, որ այդ դատախազը լինի նիստերի դահլիճում: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր