18:05 - Ի՞նչ խնդիրների մասին կարող է հուշել սառած ուսի համախտանիշը         17:15 - Գիշերը կարևոր հայտարարություն է լինելու.Եթե կարիք լինի Հայաստանում հատուկ քայլեր ձեռնարկելու, դրա մասին կասվի      16:27 - Հայտնի է, թե ինչից է մահացել զինծառայողը    

15 նոյ 2017 17:50

Պուտինը և Էրդողանը քննարկել են Ղարաբաղի հարցը

 Պուտինը և Էրդողանը քննարկել են Ղարաբաղի հարցը
Նոյեմբերի 13-ին Սոչիում Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև կայացած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:
Այդ մասին հայտնվում է թուրքական «Dünya Bülteni» լրատվական կայքում տեղ գտած վերլուծական հոդվածում՝ նվիրված Պուտին-Էրդողան հանդիպմանը:
Նշվում է, որ երկու նախագահները մամուլի ասուլիսի ժամանակ խոսեցին ոչ բոլոր հարցերի մասին, որոնք անշուշտ արծարծվել էին հանդիպման ժամանակ:
Մասնավորապես, այդ հարցերից էր ղարաբաղյան հակամարտության խնդիրը:
«Հանդիպման ընթացքում երկու նախագահները շեշտել են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման աշխատանքերը պետք է ակտիվացվեն: Այդ առումով պատահական չի որ նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնում է Ռուսաստան»,-ասվում է հոդվածում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Էրդողանն էլ նշել էր, որ ղարաբաղի հարցը անպայման քննարկելու է Պուտինի հետ:








Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր