17:00 - Էդ հաջորդ իշխանություններին դեռ շատ ժամանակ կա         16:35 - Ֆրանսիայի դեսպանատուն. Ֆրանսիացի բժիշկների այցը կազմակերպել է ՀՀ իշխանությունը      16:13 - Տեսանյութ.Նիկոլ Փաշինյանի որդին զորացրվել է և վերադառնում է տուն    

15 նոյ 2017 18:35

Շահրազադեի կանոնները. հիշեք դրանք և տղամարդը ձեզ իր ձեռքերի վրա կպահի

 
Բոլորը երևի թե հիշում են հեքիաթները գեղեցիկ և խելացի կին Շահրազադի մասին: Այս հիասքանչ կնոջ կարևոր առավելություններից մեկն այն էր, որ նա գիտեր, թե ինչպես իրեն ճիշտ պահել տղամարդկանց հետ: Այդ իմաստությունը նրան անցել է իր մայրիկից:
Ահա մի քանի կարևոր կանոն, որոնք կստիպեն ձեր տղամարդուն ձեզ իրենց ձեռքերի վրա պահել:
Առաջինը, խաղացեք նրա կանոններով և միայն հետո առաջարկեք ձերը: Տղամարդը պետք է իմանա, որ նա է գլխավորը ձեր հարաբերություններում: Դա նրան վստահություն կներշնչի և կստիպի իր վրա վերցնել պարտականությունը, լինել ավելի գործունյա և ակտիվ: Սակայն միաժամանակ պետք է երբեմն ձեր բնավորությունը ցուցադրեք, հակառակ դեպքում տղամարդու համար ամեն ինչ շատ հեշտ կլինի: Նա պետք է հասկանա, որ դուք գնահատում և հարգում եք նրան, սակայն երբեմն կարող եք հակառակվել:
Երկրորդը, ոգեշնչեք նրան ինչ-որ քայլերի: Կարևոր չէ, թե դա ինչ է. կարող է լինել ուղղակի խանութ գնալը: Քանի դեռ դուք անում եք դա, տղամարդը միշտ ձեր կարիքը զգալու է:
Երրորդը, ջակցեք նրան, նույնիսկ, եթե թվում է, որ առջևում միայն ամպեր են: Նույնիսկ, եթե դուքթևաթափ եք եղել: Նույնիսկ, եթե չունեք տրամադրություն: Տղամարդն երեխայի նման է, նա հոգեբանական աջակցության կարիք ունի դժվար ժամանակ: Նա հոգնում է աշխատանքից հետո, պատահում է, որ բարկանում է, պետք չէ նախատել դրա համար: Ավելի լավ է գրկեք և ասեք, որ միշտ նրա կողքին եք: Ջերմությունը, հոգատարությունը և քնքշությունն ունակ են իսկական հրաշքներ գործելու ցանկացած մարդու հետ: Հավատացեք և ի պատասխան դուք ոչ պակաս քնքշանք կստանաք:
Եվ վերջապես՝ վստահեք և հանգիստ բաց թողեք: Դրա համար ուղղակի պետք է սիրեք ինքներդ ձեզ, հետևեք ձեզ, ինքնազարգացմամբ զբաղվեք: Այդպիսի կնոջ հետ տղամարդը միշտ կցանկանա լինել ուժեղ և լավը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր