17:00 - Իրանի նախագահն Իսրայելին և ԱՄՆ-ին մեղադրել է երկրում անկարգությունների կազմակերպման մեջ         16:25 - Տեսանյութ. Նոր Հաճնում հողին հանձնեցին գազի թունավորումից մահացած ընտանիքին      16:15 - Գարեգին Նժդեհի մասին վարչապետի գիտելիքներն ու կցկտուր պատասխաններն արդեն անընդունելի են    

15 նոյ 2017 20:00

Սկանդալ՝ Երևանի թիվ 105 մանկապարտեզում. մայրը պնդում է, որ իր երեխային բռնության են ենթարկում գումարի պատճառով

 Սկանդալ՝ Երևանի թիվ 105 մանկապարտեզում. մայրը պնդում է, որ իր երեխային բռնության են ենթարկում գումարի պատճառով
Shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ նոյեմբերի 15-ին, Երևան քաղաքի Բաղյան փողոցի 2-րդ նրբանցքի 2-րդ շենքի բնակչուհի Կարինե Նիկոյանը ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում պատմեց իր 4-ամյա երեխայի՝ Ա.-ի հանդեպ թիվ 105 մանկապարտեզում իրականացվող բռնության գործողությունների մասին.
«Իմ երեխան 2 տարեկանից հաճախում է մանկապարտեզ և ամեն ինչ նորմալ էր: Իրեն տեղափոխեցին Կարինե Առաքելյանի խումբը, որը ես չէի ցանկանա՝ իմանալով նրան: Վերջերս սկսեցին անընդհատ գումարային պահանջներ դնել ծնողներիս առաջ՝ տարբեր նպատակներով, այն էլ շատ դեպքերում անիմաստ: Ես իմ երեխայի բերանից կտրում ու տալիս էի, սակայն հետո փորձեցի ծնողկոմիտեի միջոցով ճշտել, թե էլ որ ծնողից են գումար պահանջում, որտեղից ինձ ծնողկոմիտեի ներկայացուցիչը պատասխանեց. «Դու ո՞վ ես, որ իմանաս, ես գումարը հավաքում եմ և բաժանում եմ երկու մասի՝ դասատուի և դայակի միջև: Դրանից հետո ծնողկոմիտեի ներկայացուցիչը այդ մասին պատմում է դասատուին, և դասատուն այսպես ասած լարվում է և՛ իմ հետ, և՛ երեխայիս հետ:
Նա անգամ իմ բարևին չի պատասխանում, երեխայիս շորից է քաշում: Սկսում է բողոքել երեխայից, որ լավ չի արտասանում, ասում է՝ մայրդ ինչո՞վ է զբաղված ամբողջ օրը, որ քեզ չի հետևում: 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր