17:30 - Բացառիկ մանրամասներ Սեյրան Սարոյանի տանը տեղի ունեցած «ռազբորկայից» ու խուզարկությունից. գեներալը ստո՞ւմ է         17:00 - Ի գիտություն.ՀՀ օրենսդրությունը և Հայաստանի վավերացրած միջազգային կոնվենցիաներն իրավունք չեն տալիս Ամուլսարում հանք շահագործել. իրավաբան      16:39 - Բանակում բան կա՞ր, որ գողանայինք...Ոչ սպա ունեինք, ոչ զինվոր, ոչ բաղնիք...Հո ախմախ չի, որ հետ գա    

16 նոյ 2017 12:15

Պետական պարտքը 60 տոկոսի է հասնում, ի՞նչ անենք, այդ թվերի համար ծափահարե՞նք ձեզ. Միքայել Մելքումյան

 

2007թ. Հայաստանի պետական պարտքը եղել է 14 տոկոս, այսօր 60 տոկոսի է հասնում, աղքատությունը՝ 12 տոկոս, այսօր 30 տոկոս է: Այս մասին այսօր՝ Հայաստանի 2018թ. բյուջեի քննարկմանն ասաց Աժ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Հայաստանի Հանրապետության տնտեսությանը պետք է ֆունդամենտալ գնահատական տանք: Մենք մեկ օրում չէ, որ հասել ենք այս վիճակին, անցած տարվա համեմատ որեւէ փոփոխություն չկա, ընդամենը ծրագրեր, ցանկություններ են»,-ասաց նա:

Միքայել Մելքումյանը նշեց, որ  պետք է կարողանալ կանխորոշում տալ՝ ինչու Հայաստան ներդրումներ չեն գալիս:

«Տնտեսական իշխանավորները գները գցելով ներկրմամբ զբաղվողներին դուրս են շպրտում շուկաներից, չէ որ մարդը բիզնեսով չի կարա զբաղվի՝ տարիներով վնաս կրելով: Ինչ անենք, այդ թվերի համար ծափահարե՞նք ձեզ: Մոնոպոլացված տնտեսական կառույցներ կան, դրանք քաղաքական ինստիտուտներին չպետք է թելադրեն, բայց թելադրում են այսօր»,-ասաց նա:

Նշենք, որ Ազգային ժողովում այսօր շարունակում է վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանը. օրակարգում 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն է:

2018 թվականի բյուջեի քննարկումները մեկնարկել են նախօրեին



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր