15:57 - Լավրովն ասում է` թուրքերի հետ գործ չունեք, Շոյգուն Թուրքիայի հետ սահմանին բազան է մեծացնում         15:57 - Վազգեն Մանուկյանը հրաժարական է տվել      15:38 - Բաքվում ծնված աղջիկը չունի նորմալ բերան, քիթը նման է խոզի քթի, ականջները տեղակայված են վզի վրա    

17 նոյ 2017 13:15

Արցախի հարցով Պուտինը հիասթափեցրել է Էրդողանին.Վերջինս խոստովանել է

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում պատասխանել է ՌԴ նախագահի հետ հանդիպման հետ կապված հարցերին։

Թուրքական TGRT-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, թե Արցախի հետ կապված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում նկատել է, որ Պուտինն այդ հարցում անհույս է։ «Ես հասկացա, որ նա կողմերի դիրքորոշման պատճառով է նա անհույս»․-ասել է Էրդողանը։

Անդրադառնալով Սիրիայի հարցին, Թուրքիայի նախագահը շեշտել է, թե ՌԴ նախագահին հասկացրել է, թե Սիրիայի քրդերի քաղաքական կառույց համարվող PYD-ի հետ իրենք չեն նստի սեղան, քանի որ PYD-ին ահաբեկչական են համարում։

Էրդողանը պատասխանել է նաեւ C-400-ի գնման հետ կապված հարցին՝ պարզաբանելով, որ գործընթացը աշխատարար է։ «Բանակցությունները շարունակվում են։ Կանխավճարի հարց կա, կրեդիտի հարց կա։ Վճարվելիք գումարի տոկոսի հարցում արդեն համաձայնության ենք եկել։ Իսկ ահա Աքքույուի ատոմակայանի կառուցման եւ «Թուրքական հոսքի» շինարարության հարցում մեծ առաջընթաց կա։ «Թուրքական հոսք» նախագծում արդեն պատրաստ է 448 կմ-ը»,-ասել է Էրդողանը։



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր