Ալիևը հարցականի տակ է դրել Իրանի զորավարժությունները՝ ինչո՞ւ հիմա, ինչո՞ւ մեր սահմանին          Իրանը կտրականապես դեմ է «զանգեզուրյան միջանցքի» բացմանը.այն կամրապնդի Թուրքիայի դիրքերը , սպառնալիք կլինի նաև Ռուսաստանի և Չինաստանի համար       Իրանի ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևին՝ չենք հանդուրժի Իսրայելի ռեժիմի ներկայությունը, չնայած ցուցադրական, Իրանի սահմանների մոտ    

17 նոյ 2017 16:50

Ստամբուլի Դադյան հայկական դպրոցի աշակերտներն այցելել են Թուրքիայի մեջլիս

 Ստամբուլի Դադյան հայկական դպրոցի աշակերտներն այցելել են Թուրքիայի մեջլիս
Ստամբուլի Դադյան հայկական դպրոցի երեխաները դեպի Անկարա կատարած իրենց մեկօրյա այցի շրջանակներում այցելել են Թուրքիայի խորհրդարան: 40 հոգանոց հայ աշակերտների խումբը խորհրդարանում հանդիպել է մեջլիսի 3 հայ պատգամավորների՝ Կարո Փայլանի (քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն»-HDP), Սելինա Դողանի («Ժողովրդահանրապետական կուսակցություն»- CHP), և Մարգար Եսայանի (իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության»-AKP) հետ:Ըստ Թուրքիայում հրատարակվող «Ակոս» հայկական թերթի՝ աշակերտները դպրոցի տնօրեն Ալիս Բայրամի ուղեկցությամբ մեջլիսի տարբեր բաժիններով շրջելու և կառույցի աշխատանքներին ծանոթանալու հնարավորություն են ունեցել: Աշակերտները հայ պատգամավորներից հետաքրքրվել են վերջինների կենսագրության, մանկության, առօրյայի ու քաղաքական գործունեությոն մասին:Հայ պատգամավորներից Սելինա Դողանը «ֆեյսբուք» սոցցանցում հրապարակել է աշակերտների հետ հանդիպման լուսանկարները և գրել.«Դադյան մասնավոր հայկական միջնակարգ դպրոցի աշակերտները խորհրդարանում մեզ այցի են եկել: Ես նույնպես այդ դպրոցն եմ ավարտել: Բոլորս միասին մասնակցում ենք այս աննախադեպ իրադարձությանը:Այս մեջլիսը բոլորինս է, ամենաշատը՝ երիտասարդներինը: Երջանիկ կլինենք, եթե կարողանանք նրանց օրինակ ծառայել»:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր