17:00 - Ցնցումների մեջ մի ընկեք. Հեղափոխության օրերին ձեր բերած ջրերից խմեք ու անհանգիստ նստեք տեղներդ         16:30 - Պուտինը բոլոր գենոմային կենտրոններին հրահանգել է զբաղվել պատվաստանյութի փնտրտուքով      16:00 - Այսօրվանից կսկսի գործել կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների ևս մեկ տրիաժ կենտրոն    

20 նոյ 2017 12:50

Եթե ՀՀԿ քնած դշխուհին է, ՀՎԿ-ն էլ կարող է իր համբույրներով վերակենդանացնել. Փաշինյան

 

Վանաձորի քաղաքապետի եւ «Հայկական վերածնունդ» կուսակցության միջեւ ստորագրված հռչակագրով կարող ենք արձանագրել ՀՎԿ-ի պաշտոնական վկայագրով քաղաքական մահը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Ունենք հետեւյալ պատկերը. սխալ բուժում է տեղի ունեցել, հիվանդը մահացել է եւ դրանից հետո «Հայկական վերածնունդ» կուսակցությունը գալիս եւ ասում է՝ պատրաստ ենք մահացած հիվանդի հետ ամուսնանալ եւ փորձել վերակենդանացնել: Իհարկե, եթե Վանաձորի ավագանու ՀՀԿ խմբակցությունը քնած դշխուհին է, ՀՎԿ-ն կարող է իր համբույրներով վերակենդանացնել, բայց տվյալ դեպքում մահացած դշխուհու հետ գործ ունենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Խմբակցության ղեկավարը հիշեցրեց, որ Սահմանադրական դատարանը նոյեմբերի 10-ին կայացրած որոշմամբ չեղյալ է համարել Վանաձորի ավագանու բոլոր որոշումները, այսինքն, արձանագրել է՝ այն, ինչ տեղի է ունեցել, նիստեր չեն:

«Կառավարությունն այժմ իր գործառույթների մեջ պետք է մնա եւ ցույց տա՝ ինչքանով է հարգում Սահմանադրական դատարանի որոշումը»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2016թ. հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած Վանաձորի ավագանու ընտրություններում ընդդիմադիր երեք ուժերը՝ «Լուսավոր Հայաստան», ԲՀԿ եւ «Վայկական վերածնունդ», միասին ստացել էին 33 հոգանոց ավագանու մեծամասնությունը (18 ձայն), հետեւաբար, տրամաբանական պետք է լիներ, որ քաղաքապետ ընտրվեր այդ երեք ուժերի թեկնածուն՝ Քրիստ Մարուքյանը, սակայն փակ գաղտնի քվեարկության ժամանակ ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը ստացավ ձայների մեծամասնությունը։ Ըստ էության, ընդդիմադիր ուժերից 4 հոգի խախտելով համաձայնությունը, գաղտնի քվեարկել էր Ասլանյանի օգտին։ Երեք ուժերը դրանից հետո որոշեցին բոյկոտել ավագանու նիստերը, որ մի կողմից քվորում չլինի, մյուս կողմից պարզեն, թե ովքեր են այդ 4 «դավաճանները»։

Սակայն Մամիկոն Ասլանյանը, վկայակոչելով ՏԻՄ մասին ընտրությունների 64-րդ հոդվածը, ավագանու 15 անդամներով նիստեր էր հրավիրում։

Սահմանադրական դատարանը 2017թ. նոյեմբերի 10-ին բավարարել է «Լուսավոր Հայաստան»-ի դիմումը՝ հակասահմադրական ճանաչելով ՏԻՄ օրենքի այն դրույթները, որոնց հիման վրա Վանաձորի ավագանին շուրջ մեկ տարի առանց քվորումի նիստեր էր հրավիրել: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դիմել էր Կառավարությանը՝ Վանաձորում նոր ընտրություններ նշանակելու համար: Այդ ընթացքում, սակայն, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը համագործակցության հուշագիր կնքեց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ՝ փոխարենը ստանալով փոխքաղաքապետի պաշտոնը։



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր