25-ամյա երիտասարդն առևանգել է 24-ամյա աղջկան, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել          Հայասատանն ունի՞ տարածքային պահանջներ.ՀՀ պետական զինանշանի վրա Արարատ սարն է, որի նկատմամբ հայերը հավակնություններ ունեն       Ադրբեջանցիների՝ Արցախի որոշ գյուղեր մտնելու, բնակիչների՝ սեփական ուժերով նրանց հակազդելու լուրերը սուտ են. ԱՀ ԱԱԾ    

21 նոյ 2017 10:30

«Ժամանակ». «Տեռոր». Հովիկ Աբրահամյանը վարչապետից խնդրել է նվազեցնել տուգանքը. Սերժ Սարգսյանն իմացել է ու...

«Ժամանակ» թերթը գրում ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ հարկային ծառայության աշխատակիցները ստուգումներ են կատարել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող գազալցակայաններում եւ հայտնաբերված խախտումների հիման վրա 140 մլն դրամի տուգանք նշանակել:

Աբրահամյանը անձամբ է խնդրել վարչապետ Կարեն Կարապետյանին նվազեցնել տուգանքի չափը, ինչի արդյունքում այն կտրուկ իջել է՝ դառնալով 3 մլն: Բայց նախկին եւ ներկա վարչապետների այս պայմանավորվածության մասին տեղեկությունը հասանելի է դարձել նախագահ Սերժ Սարգսյանին, ով կարգադրել է Աբրահամյանի գազալցակայաններում կրկնակի ստուգումներ իրականացնել, եւ այս անգամ տուգանքի չափը դարձել է 160 մլն:

Հենց այդքան տուգանք պետք է վճարի Հովիկ Աբրահամյանը՝ պետությանը հասցված վնասը փոխհատուցելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր