17:40 - Սերժի կոշիկները հագովդ չեն՝ ոտքերդ սեղմում են, էդ կոշիկներով երկար ճանապարհ չես գնա         17:15 - Կինը մասնատել է հարևանին ու երթուղային տաքսիով մաս-մաս տեղափոխել տարբեր վայրեր      16:42 - Ադրբեջանը չի էլ թաքցնում, թե ինչ գործողությունների է գնալու. իսկ բանակցային հարցի շուրջ մեր պաշտոնական դիրքորոշումը ո՞րն է    

21 նոյ 2017 17:35

Տաքսիստը 5 տարի շարունակ բռնաբարել և սպանել է իր ուղևորներին

 
31-ամյա տաքսիստին մեղադրանք է ներկայացվել բռնաբարությունների և սպանությունների առթիվ‚ որ տեղի են ունեցել Խակասիայում: Հանցագործի զոհերն են դարձել ալկոհոլի ազդեցության տակ գտնվող աղջիկները: Բնակչուհիների վրա հարձակումները տեղի էին ունեցել 2013-ից 2017 թվականների գարնան եղանակներին:
-Հանցագործությունների կատարման համար չարագործը օգտագործում էր վարձակալված ավտոմեքենա‚ որոնցով նա ուղեվորների տեղափոխման ծառայություն իրականացնելու պատրվակով գրավել է իր զոհերին:
Հայտնի են աղջիկների վրա հարձակման ամենաքիչը 6 դեպքեր: Վերջինը տեղի է ունեցել 2017 թվականի սեպտեմբերի 2-ին: Նա տարել է աղջկան մարդազուրկ տարածք‚ որտեղ մեքենայի մեջ բռնաբարել նրան: Բռնաբարության ընթացքում աղջկա ընդդիմանալու և պաշտպանվելու պատճառով նա սպանել է նրան‚ իսկ մարմինը թաքցրել:
Տղամարդուն արդեն մեղադրանքներ են ներկայացրել «Բռնաբարություն կցված սպանության սպառնալիքի հետ»‚ «Բռնաբարություն»‚ «Երկու անձանց սպանություն՝ միացված բռնաբարությունների հատ» և «Բռնի սեռական բնույթի գործողություններ» և «սպանության փորձ» հոդվածներով:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր