Իսկ եթե դա տեղի ունենա, ապա բռնվեք, քանի որ առաջիկա տարիներին շատ վատ է լինելու          Հայաստանի գլխին սև ամպեր են կուտակվում․ խաղեր են տալիս մերթ Արևմուտքի, մերթ ՌԴ հետ       Տեսանյութ.Ուշագրավ իրավիճակ Սյունիքի շուրջ. ինչու են դեսպաններն այցելում այնտեղ    

21 նոյ 2017 17:05

Արա դու ձենդ կտրի. մեղադրող դատախազը՝ Արամ Մանուկյանին.լարված իրավիճակ ծռերի գործով նիստին

 Արա դու ձենդ կտրի. մեղադրող դատախազը՝ Արամ Մանուկյանին.լարված իրավիճակ ծռերի գործով նիստին
Քիչ առաջ լարված իրավիճակ ստեղծվեց «Սասնա ծռեր» խմբի գործով դատական նիստի ընթացքում:
Երբ Մուշեղ Շուշանյանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալ Սերգեյ Կյուրեղյանի կալանքը փոխելու վերաբերյալ, առարկությամբ հանդես եկավ մեղադրող դատախազներից Արամ Արամյանը, առարկության մեջ նշելով ամբաստանյալ բառը: Սա դուր չեկավ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանին եւ դիմելով դատախազին ասաց. «Ամբաստանյալ մի՛ ասա», ինչին ի պատասխան մեղադրող դատախազ Արամ Արամյանն ասաց. «Արա, դու ձենդ կտրի՛»: Լարված իրավիճակ ստեղծվեց, ամբաստանյալները զայրացան, սակայն նրանց հայտարարություններն ապակիներից այս կողմ գտնվող լրագրողների համար լսելի չէին: Դատավոր Արթուր Օհանյանը, սակայն մեղադրող դատախազի նկատմամբ սանկցիա չկիրառեց, ինչն ավելի զայրացրեց պաշտպանական կողմին:

Դեդ մականունով հայտնի Մարտիրոս Հակոբյանի պաշտպան Լուսինե Սահակյանն առարկեց նախագահողի գործողությունների դեմ, դատավորը, սակայն պարբերաբար ընդհատում էր Սահակյանին ասելով՝ թե նրան ձայնի իրավունք չի տալիս. «Դուք չեք զսպում մեղադրողին»,- ասաց Սահակյանը, ապա հավելեց. «Մեղադրողն իրեն թույլ է տալիս արտահայտություններ, որն անելու իրավունք չունի ընդհանրապես: Վիրավորում է դատավարության կողմին, սակայն դուք ոչինչ չեք ձեռնարկում, ավելին՝ ասում եք մեղադրողը ոչինչ չի արել, բոլորը տեսնում է են, թե ինչ է տեղի ունենում, եւ եթե դուք ասում եք, որ մեղադրողը ոչինչ չարեց, դա դեռ ոչինչ չի նշանակում:

Մինչ այս Սերգեյ Կյուրեղյանը միջնորդության վերաբերյալ կարծիք հայտնելիս ասաց հետեւյալը. «ՀՀ-ի տարածքն ամբողջությամբ, հայ հողը սրբություն է հայ ժողովուրդի համար: Իսկ այն հայը, ով իր սրբությանը անվանում է ոչ էական նշանակություն ունեցող, չի կարող հայ համարվել, ինչպես նաեւ չի կարող լինել ՀՀ նախագահ: Ինչքան էլ փորձեք սրան դատավարության տեսք տալ, արդարանալու եք դուք եւ մեղադրողները, այս դատարանը Հայաստանի Հանրապետության դատարանը չէ, արդարադատության հետ որեւէ կապ չունի»,- ասաց նա:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր