Անթույլատրելի է հանրությանն անորոշության մեջ պահելը, ասեք ողջ ճշմարտությունը սահմանների մասին          Հիմա էլ Ջերմուկում ու Սյունիքում են սկսելու սահման գծել, պատկերացնու՞մ եք ՝ Գորիս-Կապան ճանապարհը քանի տեղով են թուրքերը հատելու       Կասկած չունեմ, որ Սոթքի հանքի մի մեծ հատվածը բռնազավթելուց հետո Ադրբեջանի զինուժը մտնելու է նաև Բերձոր    

21 նոյ 2017 20:00

Ինչպե՞ս ճիշտ սեթեւեթել ուրիշների հետ, եթե հարաբերությունների մեջ եք

 
Սահմանը մի՛ անցեք
Ոչ մի ամոթալի բան չկա, որ դուք գրկում եք ձեր ընկերոջը կամ հաճոյախոսություն եք անում նրան, սակայն ուշադրության նման նշանները բոլորովին այլ կերպ կարող են ընկալվել, եթե դա թույլ տաք քիչ ծանոթ մարդկանց նկատմամբ։ Անգամ եթե խորապես համակրում եք տղամարդուն, պետք չէ այդ մասին բարձրաձայն ասել։ Նա կարող է դա գնահատել որպես ավելի մտերիմ հարաբերությունների հրավեր։
Մի՛ վիրավորեք ձեր տղամարդուն
Ամենայն հավանականությամբ, ձեր կյանքում կան տղամարդիկ, որոնց հետ ֆլիրտը հատկապես կգրգռի ձեր տղամարդուն։ Այդ դասին են պատկանում նախկինները, պարզապես երկրպագուները եւ տղամարդիկ, որոնց մասին դուք հաճախ եք խոսում։ Եթե դուք սիրում եք ֆլիրտ անել, բայց դրա տակ ոչ մի լուրջ բան չեք ենթադրում, լուրջ խոսեք ձեր տղամարդու հետ եւ բացատրեք, որ սեթեւեթելը ձեր արյան մեջ է։ Անգամ եթե նա հասկանա ու ների, ամեն դեպքում, խուսափեք վերոնշյալ մարդկանցից։
Զգույշ եղեք հաղորդագրությունների հետ
Ֆլիրտ պարունակող հաղորդագրությունը կարող է վերջ դնել ձեր հարաբերություններին, եթե անգամ դրանք պարզապես բառեր են, առանց լուրջ նշանակության։ Ձեր տղամարդը կարող է սեքսուալ ենթատեքստ տեսնել անգամ այնպիսի սովորական արտահայտության մեջ, ինչպիսին «գնանք սուրճ խմենք» բառակապակցությունն է։ Նախքան նման բան գրելը, հարցրեք ձեզ, թե ինչպես կարձագանքեիք, եթե ձեր տղամարդը նման հաղորդագրություններ ուղարկեր ուրիշ աղջկա։
Ամեն բան քննարկեք հենց սկզբից
Որպեսզի ձեր պոտենցիալ ընկերոջ համար անակնկալ չլինի, որ դուք սիրում եք այլ տղամարդկանց ուշադրությանն արժանանալ, անկեղծ ասեք նրան այդ մասին հարաբերությունների ամենասկզբում։ Նա պետք է վստահի ձեզ, հակառակ դեպքում՝ ամեն բան շատ արագ կավարտվի։ Եթե նա պատրաստ է համակերպվել այդ մտքի հետ, հիանալի է, իսկ եթե ոչ, պատրաստ եղեք կոմպրոմիսի։
Հարգեք զուգընկերոջ զգացմունքները
Երբեք մի սեթեւեթեք այլ տղամարդկանց հետ՝ հանուն վրեժի եւ ուրիշ տղամարդու մարած զգացմունքները բորբոքելու։ Դա կարող է անցանկալի հետեւանքներ ունենալ։ Ֆլիրտը՝ որպես վրեժ, պասիվ-ագրեսիվ վարք է, որը հազիվ թե հեփի էնդ ունենա։ Դուք հասուն մարդիկ եք, ձեր խնդիրները պետք է լուծեք բանակցելով, այլ ոչ թե վիշտը անծանոթ տղամարդու գրկում խեղդելով։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր