«3+3»-ը թուրքական պրոյեկտ է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով.Հայաստանը որևէ լծակ չունի՝ ազդելու          Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ       Ռուս զինծառայողները կենտրոնացած են գերիներին վերադարձնելու վրա. ՌԴ գլխավոր շտաբի պետ    

22 նոյ 2017 13:30

Արցախում զոհված Սարգիս Աբրահամյանը Մասիսից էր, շուտով վերադառնալու էր տուն

 

Արցախում նոյեմբերի 21-ի երեկոյան ականի պայթյունից մահացու վիրավորում ստացած Սարգիս Աբրահամյանն Արարատի մարզի Մասիս քաղաքից էր, բանակ էր զորակոչվել 1.5 տարի առաջ: 

Սարգիս Աբրահամյանի մարմինն այսօր կտեղափոխվի Մասիս:

Ավելի վաղ Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ նոյեմբերի 21-ին ժամը 18:35-ի սահմաններում ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Գեղամ Կորյունի Զաքարյանը (ծնված 1995թ.), Սարգիս Գուրգենի Աբրահամյանը (ծնված 1998թ.) եւ Սարգիս Մհերի Մելիքյանը (ծնված 1997թ.): Ականի պայթյունից վիրավորվել է 1998 թվականի ծնված Նարեկ Հայկի Հովեյանը: Նրա վիճակը ծանր է գնահատվում:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր