17:32 - Ցանկացած մեկը, ով կսպանի Թրամփին, կստանա 3 մլն դոլար՝ կանխիկ գումարով         16:33 - Աշոտյանի պատասխանը Գևորգ Գորգիսյանին՝ պարոն Աշոտյան, պարիկով եկել ես, որ ի՞նչ անեսին      16:10 - Թույլ չտվեցին Մանվել Գրիգորյանին տեղափոխել Ֆրանսիա՝ բուժման համար    

22 նոյ 2017 15:30

Պուտինն ասել է, որ կլուծի Ղարաբաղի հարցը. Էրդողան

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախորդ հանդիպման ժամանակ շեշտեց, որ ամեն ինչ կանի, որ Ղարաբաղի հարցը լուծի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը մի միջացառման ավարտին պատասխանել է ադրբեջանական հեռուստաընկերության լրագրողի հարցին կապված Ղարաբաղի հակամարտության հետ։ Էրդողանը նշել է, թե տարածաշրջանում այդ հարցը լուծող միակ ուժը Ռուսաստանն է։ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախորդ հանդիպման ժամանակ շեշտեց, որ ամեն ինչ կանի, որ Ղարաբաղի հարցը լուծի։ Հաջորդ հանդիպման ժամանակ էլ այդ հարցը օրակարգ կբերեմ»,–ասել է Էրդողանը։

Նշենք, որ ավելի վաղ, Պուտինի հետ հանդիպումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե ինքը նկատել է, որ Պուտինը անհույս է Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ։



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր