18:00 - Լուկաշենկոն Ուկրաինան անվանել է «Եվրոպայի ընդհանուր դժբախտությունը»         17:21 - «Փորձել են վնասել երեխաների՞ն».ով է Էջմիածնում թափառող շների սպանդ իրականացրել      16:57 - Ոստիկանությունը՝ Իջևանի դեպքերի մասին. Գիշերային ժամերին ձերբակալում    

22 նոյ 2017 19:05

Ռուս տիեզերագնացը հրապարակել է տիեզերքից արված Սևանա լճի լուսանկարը

 Ռուս տիեզերագնացը հրապարակել է տիեզերքից արված Սևանա լճի լուսանկարը
Ռուս տիեզերագնաց-օդաչու, ՌԴ հերոս Սերգեյ Ռյազանսկին ֆեյսբուքյան իր էջում կրկին հրապարակել է Միջազգային տիեզերակայանից արված Հայաստանի լուսանկարը: Այս անգամ նրա նկարում պատկերված է Սևանա լիճը:
«Սևանա լիճը Հայաստանում և կովկասյան տարածաշրջանում ամենամեծ ջրային տարածքն է, այն նաև Եվրասիայում ամենաբարձր և մեծ քաղցրահամ լիճն է: Լիճը գտնվում է Գեղարքունիքի մարզում՝ ծովի մակարդակից 1900 մետր բարձրության վրա»,- հրապարակման մեջ գրել է տիեզերագնացը:
Ավելի վաղ նա հրապարակել էր Երևանի լուսանկարները՝ արված տիեզերքից: «Երևանը նման չէ մյուս մայրաքաղաքներին, մարդիկ այստեղ չեն շտապում, քաղաքն իր չափավոր տեմպով է շարժվում։ Իսկ Երևանի խորհրդանիշերից մեկը՝ Կասկադը, երկրի սահմաններից դուրս էլ լավ հայտնի է»,- գրել էր նա:








Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր