22:00 - Օրվա խորհուրդ. Հունվարի 17         21:30 - Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը 4 ժամ տևեց․ ի՞նչ են քննարկել      21:10 - «Սուրբ Աստվածամայր»-ի մեկնաբանությունը երեկ տեղի ունեցած՝ երեխայի մահվան դեպքի հետ կապված    

23 նոյ 2017 12:30

Կարո Եղնուկյանը հրաժարվել է դեղորայքից եւ բուժօգնությունից. Պաշտպանը միջնորդեց վերջինիս այլեւս դատարան չտեղափոխել

 

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  այսօր՝ նոյեմբերի 23-ին,  «Սասնա ծռերի» գործով մեղադրյալ Կարո Եղնուկյանը ներկա չէ: Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը նշեց, որ այսօր Կարո Եղնուկյանի ինքնազգացողությունը կրկին վատացել է եւ նրան հնարավոր չի եղել այդ վիճակում տեղափոխել դատարան:

ԱՆ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ի պետը դատարան գրություն է ուղարկել, որտեղ ասված է, որ Կարո Եղնուկյանի արյան ճնշումը բարձրացել է, ՔԿՀ շտապօգնություն է հրավիրվել: «Օգնություն են ցուցաբերել, ՔԿՀ պետի կողմից գրություն է  ուղարկվել դատարան: Կարո Եղնուկյանը զարկերակային ճնշման բարձր լինելու հետեւանքով չի կարող մասնակցել այսօրվա դտական նիստին, նա հրաժարվել է  բուժօգնությունից եւ դեղորայք ըդունելուց: Կարո Եղնուկյանն էլ է գրություն ուղարկել դատարն եւ նշել, որ ցանկանում է, որ այսօրվա դատական նիստն անցկացվի առանց իր ներկայության»:

Նրա շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը միջնորդություն ներկայացրեց այսուհետ Կարո Եղնուկյանին առողջական խնդիրների հետ կապված դատարան չտեղափոխելու մասին: Պաշտպաններից Մուշեղ Շուշանյանն էլ նշեց, որ Կարո Եղնուկյանի ինքնազգացողությունը վատանում է հենց դատական նիստերի օրերին եւ նրան այդ վիճակում դատարան տեղափոխելն անմարդկային վերաբերմունք է նրա նկատմամբ. «Դատական նիստերի օրերին եւ հենց դատարան տեղափոխելու հանգամանքի հետ կապված նրա ինքնազգացողությունը վատանում է եւ դա անմարդկային դրսեւորում է  նրա նկատմամբ: Այդ պատճառով նրան պետք է ազատել դատական նիստերին ներկա գտնվելու պարտավորությունից»:

Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը քննում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գեւորգյանի, Կարո  Եղնուկյանի եւ Խաչատուր Գիչյանի մասով գործը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի:

«Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր  Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր