13:10 - Տեսանյութ. Դատարկ-դատարկ խոսում ես. հենց դու քո ցեղով գնա օրենքին ենթարկվի, ազգի բոլոլա եք սարքել         12:48 - Մեր շանսը Վաշինգթոնում. վաղվա հանդիպումը կարող է շրջադարձային դառնալ ԼՂ կարգավորման փաշինյանական փուլի համար      12:27 - Հարված ադրբեջանցիներին՝ գոտկատեղից ցած.Ավիաընկերությունն Արցախն ընդգրկել է Հայաստանի կազմի մեջ    

23 նոյ 2017 16:14

ՀՀ պետական սահմանին հայտնաբերվել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակ. ՊՆ

 ՀՀ պետական սահմանին հայտնաբերվել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակ. ՊՆ
Նոյեմբերի 23-ի առավոտյան, ՀՀ պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց` միջդիրքային տարածքում, ՀՀ զինված ուժերի զինծառայողները հայտնաբերել են ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակ: Այս մասին հայտնում է ՊՆ լրատվական ծառայությունը:
Ըստ ստացված օպերատիվ-հետախուզական տվյալների` վերոնշյալ զինծառայողը հանդիսանում է Ադրբեջանի զինված ուժերի կապիտան, վաշտի հրամանատար, ով զորամասում տեղի ունեցած հանցագործությունից հետո դիմել է փախուստի:

ՀՀ պաշտպանության նախարարությունն իր պատրաստակամությունն է հայտնում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ զինծառայողի դին ադրբեջանական կողմին փոխանցելու հարցում:

Դեպքի հետ կապված այլ մանրամասները ճշտվում են:




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր