19:30 - Աստծո առջև չենք կանգնելու ուտելու կամ խմելու համար, Աստված նայելու է մեր սրտերին. Տեսանյութ         19:00 - Մոմավառություն հանուն համերաշխ ընտրապայքարի. Տեսանյութ      18:14 - Սա նաև իշխանության վստահության հանրաքվե է. Տեսանյութ    

23 նոյ 2017 22:30

Եղանակը Հայաստանում նոյեմբերի 24-ին

 

Նոյեմբերի 24-ի գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում, ցերեկը՝ Վայոց ձորում, Սյունիքում եւ Արցախում, 25-ին՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում տեղումներ են սպասվում, լեռնային եւ նախալեռնային գոտիներում՝ ձյան, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրեւի տեսքով: 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արեւմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը 4-6 աստիճանով կնվազի:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում նոյեմբերի 24-ի գիշերը ժամանակ առ ժամանակ տեղումներ են սպասվում, բարձրադիր գոտիներում՝ թաց ձյան, ցածրադիր հատվածներում՝ ձնախառն անձրեւի տեսքով: 24-ի ցերեկը եւ 25-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: Նոյեմբերի 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -1-3, ցերեկը՝ +2+4 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` -9-14, ցերեկը` -1-6,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` -9-14, ցերեկը` -1-6,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` -1-4, ցերեկը` 0+2,

Գեղարքունիքում՝ գիշերը` -9-14, ցերեկը` -1-6,

Լոռիում՝ գիշերը` -5-10, ցերեկը` -3+2,

Տավուշում՝ գիշերը` -2-6, ցերեկը` +1+4,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -9-14, ցերեկը` -1-6,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` -1-3, ցերեկը` +2+4,

Արարատում՝ գիշերը` -1-3, ցերեկը` +2+4,

Արմավիրում՝ գիշերը` -1-3, ցերեկը` +2+4,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -9-14, ցերեկը` -1-6,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` -1-3, ցերեկը` +2+4,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` 0+3, ցերեկը` +4+7,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -2-7, ցերեկը` 0-3,

Արցախում՝ գիշերը` -2+2, ցերեկը՝ +3+6:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր