18:00 - Լուկաշենկոն Ուկրաինան անվանել է «Եվրոպայի ընդհանուր դժբախտությունը»         17:21 - «Փորձել են վնասել երեխաների՞ն».ով է Էջմիածնում թափառող շների սպանդ իրականացրել      16:57 - Ոստիկանությունը՝ Իջևանի դեպքերի մասին. Գիշերային ժամերին ձերբակալում    

02 հուլ 2016 11:15

Խոշոր հրդեհ Արմավիրի մարզում

Հուլիսի 1-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքից դեպի Նորապատ գյուղ տանող ճանապարհի 5-րդ փողոցում դեռևս անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել Խդր Խալիլյանին պատկանող ЗИЛ մակնիշի 34 FQ 007 համարանիշի ավտոմեքենայում, տեղեկացնում է Shamshyan.com-ը: 

Ըստ կայքի՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար զոհեր չկան, սակայն կրակը տարածվել և հրդեհ է բռնկվել նաև ЗИЛ-ի հարևանությամբ կայանված Էգդար Բաղդասարյանին պատկանող Վազ 2106 մակնիշի 34 AM 178 համարանիշի ավտոմեքենայում:

Դեպքի վայր են ժամանել Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատը, սակայն չեն կարողացել մարել կրակը և 2 ավտոմեքենաները վերածվել են մոխրակույտի: Հրդեհի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներով Արմավիրի հիվանդանոց են տեղափոխվել ЗИЛ-ի վարորդը, Աֆթանդիլ Խալիլյանը և Կնյազ Ուսոյանը: Բժշկական կենտրոնից կայքին հայտնել են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր