Բացվեց «Ջավախք» հայրենակցական միության նոր գրասենյակը          Աշխարհում առաջին անգամ․ ռոբոտը վիրահատել է խոզին առանց մարդու օգնության       Հակաբիոտիկների և աղիների քաղցկեղի միջև ուղղակի կապ կա. գիտնականներ    

25 նոյ 2017 10:15

«Փաստ». Սահմանամերձ համայնքում բերքի իրացում չկա

 
«Փաստ» օրաթերթը գրում է.
Սահմանամերձ Խաչիկ համայնքի բնակիչները բերքի իրացումից գոհ չեն: Խաչիկի տնամերձ այգիներում գրեթե 10 հեկտար խնձորի տարբեր սորտերի այգի կա, որից ավելի քան 4 հեկտարը՝ նորատունկ: Առատ ու անուշահամ միրգը գնորդ չունի: Խնձորի բերքն այս տարի առատ է, բայց նկուղներում է մնացել:
«Մարդ կա՝ տոննաներով խնձոր ունի ու չի վաճառվում»,– «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում հայտնեց համայնքի բնակչուհի Մարիամ Մելիքյանը:
Նրա խոսքով՝ բերքի իրացման հարցը Խաչիկում անպակաս է:
«Գործարանները չեն մթերում բերքը: Ընդհանրապես ոչ մի բերքի իրացում չի կազմակերպվում»,– ասաց գյուղացին:
Այս տարի այստեղ ցորենի բերքն է եղել պակաս: Չորային եղանակն ու ոռոգման ջուրը խաչիկցու ամբարները դատարկ են թողել:
«Բերքը լավ չէր: Ոռոգման ջրի հետ կապված խնդիրների պատճառով գյուղացիները անելանելի վիճակում են հայտնվում. ստացվում է՝ անգամ գյուղատնտեսությամբ զբաղվելն է բարդ դառնում: Գյուղացիները գյուղից տեղափոխվում են մարզկենտրոն կամ էլ մայրաքաղաք: Մարդիկ իրենց հողամասերը մշակել չեն կարողանում: Եկամուտն էլ քիչ է: Գյուղացին էլ ի՞նչ պիտի անի»,– ասաց նա:
Այստեղ հողագործն իր ապրանքը հիմնականում գումարով չի վաճառում, այլ փոխանակում է հագուստի և այլ անհրաժեշտ ապրանքների հետ:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր