17:01 - Զանգվածային ցանկացած տեսակի միջոցառման կազմակերպումը պետք է կանխարգելվի. Փաշինյան         16:30 - Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել, եվրոն թանկանալ      16:06 - Աշխարհի միակ կառավարությունը,որը համաճարակի՝ տնտեսության վրա ունեցած խիստ բացասական ազդեցության պայմաններում որոշում է կայացնում    

25 նոյ 2017 16:00

Որո՞նք են տոնական ոչ աշխատանքային օրերը

 Որո՞նք են տոնական ոչ աշխատանքային օրերը
Իրավաբան.net-ը գրում է, որ այս տարի հանգստյան օրերի փոփոխություն չի լինի, կհանգստանանք դեկտեմների 30-ից մինչև հունվարի 8-ը: Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտարարեց կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զոյա Բարսեղյանը՝ նշելով, որ հաջորդ տարի ոչ աշխատանքային օրերը փոփոխության են ենթարկվելու:
Հիշեցնենք, որ «Տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Ամանորը եւ Ծննդյան տոները նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր), հունվարի 3-ին, 4-ին եւ 5-ին (նախածննդյան տոներ) եւ հունվարի 6-ին (Սուրբ ծնունդ եւ Հայտնություն): Սրանք բոլորը ոչ աշխատանքային օրեր են: Սուրբ Ծննդյան եւ Հայտնության տոնին հաջորդող Մեռելոց հիշատակի օրը նշվում է հունվարի 7-ին, որը նույնպես ոչ աշխատանքային է:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր