10:17 - Լուրջ թերություններ չեն եղել, այլապես մենք կկորցնեինք Մարտակերտը, Թալիշը.«168 Ժամ»         10:00 - «Զախվատ» օպերացիա ընդդեմ Վանեցյանի. Ծեծելով ցուցմունք են կորզել.«Հրապարակ»      17:15 - Սեռական բնույթի ձայնագրությունները կայքէջից ջնջելու պատրվակով բնակչուհուց հափշտակել է զգալի չափի գումար    

25 նոյ 2017 14:45

Մայրը խեղդել է իրեն հարևանի հետ անկողնում տեսած իր 10–ամյա որդուն

 Մայրը խեղդել է իրեն հարևանի հետ անկողնում տեսած իր 10–ամյա որդուն
Թուրքիայի Սաքարիա նահանգի Քարասուի շրջանում 40–ամյա կինը ոստիկանություն է ներկայացել ու հայտել, որ բարձով խեղդել է 10–ամյա որդուն։ Այս մասին ասում է newsturk.ru-ն:
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Քարասուի շրջանում բնակվող ընտանիքում առավոտյան 10–ամյա տղան մտել է ծնողների ննջասենյակ և մորն ու հարևանին գտել անկողնում պառկած։ Մայրն անմիջապես բարձը վերցրել ու խեղդել է որդուն։ Որոշ ժամանակ անց, նա գնացել և ներկայացել է ոստիկանություն՝ պատմելով տեղի ունեցածի մասին։
Մայրը խոստովանել է, որ չի ցանկացել, որ որդին տանջվի այն մտքից, որ իր մայրը դավաճանել է հորը այլ տղամարդու հետ, որի պատճառով սպանել է նրան։
Երեխայի հայրը աշխատանքի վայրում դեպքի մասին տեղեկանալուց հետո ուշագնաց է եղել և տեղափոխվել հիվանդանոց։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր