«3+3»-ը թուրքական պրոյեկտ է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով.Հայաստանը որևէ լծակ չունի՝ ազդելու          Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ       Ռուս զինծառայողները կենտրոնացած են գերիներին վերադարձնելու վրա. ՌԴ գլխավոր շտաբի պետ    

26 նոյ 2017 13:52

Մարդու պապիլոմա վիրուսի առաջին պատվաստումները կատարվեցին. Լուսանկարներ

Մարդու պապիլոմա վիրուսի առաջին պատվաստումները կատարվեցին. ԼուսանկարներԴեկտեմբերի 11-ից Հայաստանում կսկսվեն մարդու պապիլոմայի վիրուսի դեմ պատվաստումները, որի նպատակն է արգանդի վզիկի քաղցկեղի կանխումը: Կօգտագործվի 4-վալենտանի Գարդիսոլ պատվաստանյութը, որը պաշտպանում է 16, 18, 6 եւ 11 շտամներից: Առաջին 2 շտամները քաղցկեղածին են համարվում, իսկ 6 եւ 11 շտամները պատասխանատու են կոնդիլոմայի եւ կրկնվող պապիլոմատոզի առաջացման համար:
Պատվաստանյութի ներդրումը բացասական ալիք է բարձրացրել և բուռն քննարկումների թեմա դարձել: Գարդասիլի պատվաստման դեմ արտահայտվողները գտնում են, որ պատվաստանյութի արդյունավետությունը դեռևս ապացուցված չէ, քանի որ շատ քիչ ժամանակ է անցել, նաև խոսվում է դրա մեծ թվով կողմնակի էֆեկտների մասին: 
Ծաղկաձորում սեմինար-քննարկման ժամանակ Առողջապահության  նախարար Լևոն Ալթունյանը նշեց, որ այդ պատվաստանյութը արդեն 10 տարի Հայաստանում վճարովի հիմունքներով կիրառվում է. «Այսօր գարդասիլը կիրառվում է աշխարի 71 երկրում։ Ընդ որում, դրանց մի մասում առավել մեծ արդյունավետություն ապահովելու համար պատվաստում են նաև տղաներին։ Ցավոք, այդ հնարավորությունը մենք չունենք»,­ասաց Լևոն Ալթունյանը։
Լևոն Ալթունյանը նաև հավելեց, որ երկու տարի ԳԱՎԻ­ին Հայաստանին անվճար կտրամադրի գարդասիլ պատվաստանյութը։ Այնուհետև  պատվաստանյութը կգնի պետությունը. «Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ժամանակին մրցույթ է հայտարարել երկրներին աջակցելու նպատակով։ Ի շնորհիվ իմունականխարգելման ազգային ծրագրի բարձր ցուցանիշների՝ պատվաստումների մեծ ընդգրկվածությամբ երեխաների հիվանդացության և մահացության կրճատման, Հայաստանի կողմից ներկայացված ծրագիրը հաստատվել է։ Արդյունքում Հայաստանին երկու տարի անվճար կտրամադրի գարդասիլ պատվաստանյութը», ասաց նա:
Մարդու պապիլոմա վիրուսի առաջին պատվաստումները կատարվեցին. Լուսանկարներ
Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն էլ ներկայացրեց աշխարհի  71 երկրում ՄՊՎ պատվաստման փորձը, Հայաստանում դրա ներդրման անհրաժեշտությունն ու ակնկալվող արդյունքները։  
Նա նշեց, որ շատ երկրներում մարդու պապիլոմա վիրուսի (ՄՊՎ) դեմ պատվաստումները դպրոցներում են կատարում, սակայն Հայաստանում այն կկազմակերպվի ամբուլատորիաներում և պոլիկլինիկաներում՝ կպատվաստեն 2004 թվականի հուլիսից հետո ծնված 13 տարեկան աղջիկներին. «Պատվաստանյութը ներարկվում է կրկնակի սխեմայով, երկու ներարկումների միջև պետք է անցնի 6 ամիս: Աղջիկների ծնողները իհարկե կարող են պատվաստումից հրաժարվել, սակայն նրանք պետք է ձեռագրով գրեն, որ տեղեկացված լինելով, թե ինչպիսի հետևանքներ կարող են լինել միևնույն է՝ հրաժարվում են»,- նշեց Գայանե Սահակյանը:Մարդու պապիլոմա վիրուսի առաջին պատվաստումները կատարվեցին. Լուսանկարներ
ՀՀ ԱՆ Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ, բժշկական գիտությունների դոկտոր Գայանե Ավագյանն էլ խոսեց Հայաստանում արգանդի  պարանոցի  քաղցկեղի  կանխարգելման մասին. «Աշխարհում մեծ տարածում ունեցող այս հիվանդությունը, Հայաստանում կանանց  քաղցկեղների կառուցվածքում, զբաղեցնում է 2-րդ  տեղը՝ կրծքագեղձի քաղցկեղից հետո: Նախարարությունը 2015 թվականից ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգում 30-60 տարեկան կանանց շրջանում իրականացնում է արգանդի պարանոցի քաղցկեղի անվճար սկրինինգային ծրագիր, սակայն, ընդգրկվածության ցուցանիշը գոհացուցիչ չէ։ Մեր կանայք իրենց չեն սիրում և սեփական առողջության մասին չեն մտահոգվում՝ նրանց գրեթե կեսը չի օգտվում ընձեռնված հնարավորությունից և չի անցնում այդ հետազոտությունը։ Արգանդի պարանոցի քաղցկեղն առայժմ չարորակ նորագոյացություններից միակն է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության երաշխավորություններով հնարավոր է առաջնային (ՄՊՎ պատվաստում) և երկրորդային (ՊԱՊ քսուկի սկրինինգ) միջոցով կանխարգելել։ Զարգացած երկրներում այս ճանապարհով է  հաջողվել արձանագրել արգանդի պարանոցի քաղցկեղի հիվանդացության և մահացության ցուցանիշների կտրուկ նվազում»,-ասաց նա:
Մարդու պապիլոմա վիրուսի առաջին պատվաստումները կատարվեցին. Լուսանկարներ
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի մասնագետները ցանկացողների համար պատվաստում կազմակերպեցին հենց տեղում՝ բերվել էր հատուկ սառցարան-պայուսակում պահվող պատվաստանյութեր, մեկանգամյա ներարկիչներ և պատվաստման ժամանակ առաջին օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ պարագաներ: Հավելենք, որ առաջին պատվաստվողները բուժաշխատողների աղջիկ երեխաներն էին: Պատվաստվողների թվում էին ՀՀ ԱՆ ինունականխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի, Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի պատվաստումների բաժնի ղեկավար Ալմաստ Հարոյանի, Վարդանանց բժշկական կենտրոնի մանկաբուժության ծառայության ղեկավար Լիլիթ Մարությանի, Արաբկիր բժշկական համալիրի նյարաբանական ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանի աղջիկները: 
Մարդու պապիլոմա վիրուսի առաջին պատվաստումները կատարվեցին. Լուսանկարներ
Մարդու պապիլոմա վիրուսի առաջին պատվաստումները կատարվեցին. Լուսանկարներ
Մարդու պապիլոմա վիրուսի առաջին պատվաստումները կատարվեցին. Լուսանկարներ

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր