17:20 - Ադրբեջանը մարտական կրակ է իրականացրել զենիթահրթիռային համակարգերից (լուսանկարներ)         17:05 - Արտակարգ պատահար Կոտայքի մարզում. բնակիչն առավոտյան ոչխարներին հոշոտված է գտել      16:48 - Մոսկվան Երևանի հետ խմելիք «կենացները թանկացրեց» և Պողոսյանի քրեական գործը քաղաքականացրեց    

28 նոյ 2017 15:00

Ադրբեջանցի հաքերները մոտ 1300 հայ օգտատիրոջ ֆեյսբուքի գաղտնաբառ կամ էլփոստ են կոտրել. ցուցակ

 

Ադրբեջանական հաքերները վերջին 1-2 ամսվա ընթացքում մոտ 1300 հայ օգտատիրոջ էլեկտրոնային փոստ են կոտրել կամ ֆեյսբուքի գաղտնաբառ գողացել:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը` միաժամանակ ներկայացնելով գողացված գաղտնաբառերով հաշիվների էլեկտրոնային հասցեների ցուցակը։ 

«Սա հայկական ֆեյսբուքյան օգտատերերի ցուցակն է, որոնց թիրախավորել են ադրբեջանական հաքերները վերջին 1-2 ամսվա ընթացքում։ Մեծ հավանականությամբ` կարողացել են գողանալ գաղտնաբառը։ Ես գաղտնաբառերը ջնջել եմ, թողել եմ միայն մարդկանց լոգինները. դա կա՛մ մեյլն է, կա՛մ հեռախոսը, կա՛մ ֆեյսի լոգինը։ Հարեւանները հայտարարում են, որ կոտրել են 4 հազար մարդու հաշիվ։ Իրականում, մոտ 1300 մարդու տվյալ է։ Եթե գտել եք Ձեզ`փոխեք ֆեյսբուքի եւ էլ. հասցեի գաղտնաբառերը։

Շատերին, հավանաբար, չեն էլ կարողացել կոտրել, քանի որ ներկայացված գաղտնաբառերը, օրինակ, կրկնում են լոգինը, կամ շատ կարճ են, ինչը ֆեյսբուքը պարզապես թույլ չի տալիս։ Սակայն, ես մի շարք լոգին-գաղտնաբառ զույգեր ստուգել եմ, եւ դրանք աշխատում են։ Ավելին, այդ մարդիկ տեղյակ էլ չեն, որ իրենց կոտրել են, քանի որ հաքերները դեռ ձեռք չեն տվել այդ պրոֆիլները։ Այնպես որ անպայման ստուգվեք, համոզվեք, որ դուք կամ ձեր ընկերները այստեղ չկաք։

Հիշեք, որ սրանք հիմնականում մի ձեւ են գողանում գաղտնաբառերը։ Ֆեյսբուքի անունից նամակ կամ գրառում են կատարում եւ առաջարկում լոգին լինել իրենց կողմից ստեղծված կեղծ, նմանակող էջերում։ Միշտ ուշադիր կարդացեք հասցեն, երբ գաղտնաբառն եք ներմուծում»,– գրել է Սամվել Մարտիրոսյանը։



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր