Ջավախքից բեռնատարները հասան Հայաստան. Տեսանյութ          Միայն այս դեպքում հնարավոր կլինի Ղարաբաղյան հակամարտության լուծումը.Չավուշօղլու       Զորակոչված կամ կամավորագրված անձանց համար բանկերում ամսական մարումները չկատարելու դեպքում ուշացում չեն համարվի    

29 նոյ 2017 15:00

Ծեծկռտուք Արթիկում. մարմնական վնասվածքներ է ստացել քաղաքապետարանի աշխատակիցը

 

Շիրակի մարզում, նոյեմբերի 28-ին, ժամը 19:00-ի սահմաններում ոստիկանության Արթիկի բաժին ահազանգ է ստացվել, որ Անկախության փողոցի թիվ 36 շենքի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել Արթիկ քաղաքի բնակիչներ 47-ամյա Արտակ Գ.-ի, 39-ամյա Ղեւոնդ Գ.-ի, 30-ամյա Մխիթար Տ.-ի եւ 52-ամյա Թորգոմ Տ.-ի միջեւ:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, Արթիկի ոստիկանները պարզել են, որ վիճաբանության ժամանակ Մխիթար Տ.-ն հարվածել է նաեւ Արտակ Գ.-ին պատկանող Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենային, իսկ հետո էլ հարվածել նրա մարմնի տարբեր մասերին:

Աղբյուրի տեղեկություններով՝ Արտակ Գ.-ին, ով աշխատում է Արթիկի քաղաքապետարանում՝ որպես ներքին աուդիտի բաժնի պետ, տրվել է դատաբժշկի ուղեգիր:

 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր