18:10 - Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Էջմիածնում կատարված սպանության դեպքից         16:30 - ՌԴ-ում Չինաստանի դեսպանը հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է ստեղծվել Չինաստանում      16:10 - Խիստ միջոցներ կկիրառվեն, զերծ մնալ բժշկական դիմակների գների չհիմնավորված բարձրացումից    

29 նոյ 2017 18:50

Մի շարք փողոցների անուններ փոխվել են

 Մի շարք փողոցների անուններ փոխվել են
Երևանի ավագանու՝ նոյեմբերի 29-ին տեղի ունեցած նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու անդամները հավանություն են տվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ձորափի փողոցի՝ Պարոնյան փողոցից մինչև Ուրուգվայի հրապարակ ընկած հատվածը Հնդկաստանի փողոց անվանակոչելու մասին որոշման նախագծին: Մեկ այլ որոշմամբ ավագանին հաստատել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Իսրայելյան փողոցից մինչև Հրազդանի կիրճ ընկած հատվածը (Ս. Փարաջանովի թանգարանի հարակից փողոց) Սերգեյ Փարաջանովի փողոց անվանակոչելու մասին նախագիծը: Ավագանու անդամները քննարկել և հավանություն են տվել նաև Երևան քաղաքի Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ճանապարհահատվածը Մոնթե Մելքոնյան փողոց անվանակոչելու մասին որոշման նախագծին: Երևանի ավագանու որոշմամբ Լեոնիդ Ազգալդյանի փողոց է անվանակոչվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սարալանջի փողոցից մինչև Լեռ Կամսարի փողոցն ընկած ճանապարհահատվածը:
Երևանի ավագանու հերթական՝ հաջորդ նիստը կգումարվի ս.թ. դեկտեմբերի 26-ին:







Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր