Սատարում եմ Գլխավոր շտաբի պետին և շտաբի ողջ սպայական կազմին․ Նորատ Տեր-Գրիգորյանց          Հայոց բանակն այսօր հայտնվել է անպաշտպան վիճակում․լսում ենք այնպիսի հայտարարություններ, ինչ-որ հնչում է թուրքական պետության ղեկավարներից       Քրեակատարողական հիմնարկից՝ ռազմաճակատ. ռիսկեր և անվերահսկելիություն. Hetq.am    

02 հուլ 2016 16:25

Միանգամայն ողջունելի է Ֆրանսիայի կառավարության նախաձեռնած օրինագիծը. Է. Նալբանդյան

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը Հանրային հեռուստատեսության Առաջին լրատվական ծրագրի հարցին:

Հարց. Պարոն նախարար, ինչպե՞ս կմեկնաբանեք երեկ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հավասարության և քաղաքացիության մասին օրինագծի ընդունումը։
Էդվարդ Նալբանդյան. Միանգամայն ողջունելի է Ֆրանսիայի կառավարության նախաձեռնած օրինագիծը, որը միաձայն հաստատվեց Ազգային ժողովի կողմից՝ համապատասխան որին փոփոխություններ են մտցվում Ֆրանսիայի Հավասարության և քաղաքացիության օրենքի մեջ՝ քրեականացնելով ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների ժխտումը և, համապատասխանաբար, նաև՝ Հայոց ցեղասպանության ժխտումը։
Հուսով ենք, որ Ֆրանսիայի Սենատը ևս կհաստատի այս նախագիծը, և դա կստանա օրենքի ուժ, և այս քայլով Ֆրանսիան ևս մեկ կարևոր, արժեքավոր քայլ կկատարի ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր