ՀՀ-ում ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով․ սպասվում են տեղումներ          Քաղցկեղային ուռուցքներին հաջողվում է թաքնվել քիմիաթերապիայից եւ վերապրել       Ջո Բայդենը իր վարչակազմի տարածքային հաղորդակցումների բաժնի պետ է նշանակել Հայկ Խաչինազարյանին    

30 նոյ 2017 13:00

Արտակարգ դեպք Զովքում. 48-ամյա հայրը փրկել է ընտանիքի 5 անդամների կյանքը

 

Արտակարգ դեպք Զովքում. 48-ամյա հայրը փրկել է ընտանիքի 5 անդամների կյանքըԿոտայքի մարզում, նոյեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 02:50-ի սահմաններում Աբովյան բժշկական կենտրոն «սուր էկզոգեն թունավորում հարցականով շմոլ գազով» ախտորոշմամբ տեղափոխվել են մի քանի քաղաքացիներ:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ նշված անձինք բնակվում են Զովք գյուղում: Նրանք են՝ 26-ամյա Աստղիկ Ս.-ն, 19-ամյա Լիլիթ Ղ.-ն, 19-ամյա Գրետա Ս.-ն, 17-ամյա Աբել Ս.-ն եւ 46-ամյա Ռիտա Ս.-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ վերջիններս տանը լոգանք են ընդունել, որից հետո Աստղիկ Ս.-ի հայրը՝ 48-ամյա Կարեն Ս.-ն նկատել է, որ ընտանիքի անդամները վատ են զգում եւ շտապ ահազանգել է 1-03 ծառայություն:

Աղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածների մեջ կա ուսանող եւ դպրոցի սաներ:

 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր