17:20 - 16-ամյա տղան 17-ամյա աղջկանից շորթել է 750 հազար դրամ՝չստանալու դեպքում նրա կիսամերկ լուսանկարները ցույց կտա նշանածին         16:52 - Տեսանյութ. Աննա Հակոբյանի խոսնակի պարզաբանումը՝ վարչապետի տիկնոջ ու Մեհրիբան Ալիևայի վերաբերյալ      16:27 - Մոսկվայի ավելի քան 10 դպրոցներ տարհանվել են պայթյունի սպառնալիքների մասին հաղորդագրություններից հետո    

02 հուլ 2016 16:55

Սուրբ Սոֆիայի տաճարում հնչեց մահմեդական ազանը

Գագիկ Հաբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

1934 թ-ից ի վեր առաջին անգամ Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիայի տաճարում՝Այա Սոֆիայում,որը Թուրքիայի նախագահ Մուստաֆա Քեմալի հրամանով 1935 թ-ից գործում է որպես թանգարան, հնչեց մահմեդական ազանը՝մահմեդականների աղոթքի հրավերը...Այս ուշագրավ իրադարձությունը ուղիղ եթերով հեռարձակել է TRT Diyanet TV-ին...Թուրքական ԶԼՆ-ները նշում են,որ այդ արարողությանը մասնակցել է նաև Թուրքիայի կրոնական գործերով նախարար Մեհմեթ Գյորմեզը...
Վերջին 4 տարիների ընթացքում ազանը հնչել է Այա Սոֆիայի մինարեթներից,բայց իմամները այդ ամենի համար օգտագործել են աղոթքի համար հատուկ նախատեսված սենյակը,որը գտնվել է մզկիթի վերածված եկեղեցու տարածքից դուրս...Իսկ ավելի վաղ մահմեդական Ռամադան տոնին ընդառջա Թուրքիայի նախագահ Ռ.Էրդողանը հրահանգել էր ամեն օր Ղուրան կարդալ թանգարանի տարածքում,որին կտրուկ արձագանքել էր Հունաստանի ԱԳՆ-ն...
Այսպիսով,Թուրքիայի ֆաշիստ առաջնորդը կյաքիր է կոչում իր վաղեմի երազանքը՝Այա Սոֆիան կրկին դարձնել գործող մզկիթ...Հիշեցնեմ,որ ուղղափառ աշխարհի այն ժամանակների ամենամեծ եկեղեցին՝Սուրբ Սոֆիայի տաճարը,մզկիթի էր վերածվել քոչվոր բարբարոս թուրքերի կողմից 1453 թ-ին Կոստանդնուպոլսի գրավումից հետո...1985 թ-ին № 356 որոշմամբ Սուրբ Սոֆիայի տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում...
Հ.Գ.Ավելի վաղ 2010 թ-ի հոկտեմբերի 1-ին Թուրքիայի "Ազգայնական կուսակցության" նախագահ Դեվլեթ Բահչելին նամազ էր իրականացրել Անիի Մայր տաճարում, որը թուրքերը անվանում են Ֆեթհիյեի մզկիթ: Նրա հետ միասին նամազին մասնակցել էին նույն կուսակցության տարածքայի 40 ստորաբաժանումների ղեկավարներ...Հիշեցնեմ,որ թուրք սելջուկների սուլթան Ալփարսլանը, 1064 թվականին գրավելով Անին, Մայր տաճարից իջեցրել է խաչը եւ այնտեղ նամազ արել...
11-րդ դարի սկզբին չպատժելով թուրքերին ամբողջ Եվրոպան և ուղղափառ աշխարհը "ըմբոշխնեցին" 1453 թ-ը...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր